Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հոկտեմբեր 13,2013 14:19

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալա համերգին հանդես գալու համար`  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի 2795-ամյակի կապակցությամբ, հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հայտնի երգահանը անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: Ռայմոնդ Պաուլսը նաև հավելել է, որ մեծ սիրով է մասնակցել Երևանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այ եթե քաղաքի բյուջեից մի քանի միլիոն էլ Պաուլսի գրպանը դնեիք, ամեն ինչ կդզեր, այն ժամ
    կասեր՝ Տարոնը պապայի տղենա, հո մամայի բալա՞ չի:

  2. Ara Kirakosyan says:

    Զարմանալի է, որ Տարոնը գիտի թէ ով է Պաուլսը: Լավ է, որ հետախույզի հետ չի շփոթել….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031