Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարում ենք, քանի որ ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել». Վարդգես Գասպարի (Տեսանյութ)

Մարտ 01,2014 18:01

«Դուրս արի՛ փողոց» նախաձեռնության անդամները, ովքեր նախօրեին Մյասնիկյանի արձանի մոտ հարգեցին 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակը, այնուհետեւ շարժվեցին նախագահական նստավայր, որտեղ ելույթ ունեցան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, լրագրող Գայանե Առուստամյանը եւ լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Արթուր Սաքունցը ընթերցեց «Մայդանի աջակցության» հայկական կոմիտեի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության, «Թրանսփարենս ինթերնեյշընլ» հայաստանյան կազմակերպության եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ստորագրված հայտարարությունը:

Վարդգես Գասպարին հայտարարեց, որ իրենք պայաքարում են, քանի որ ձերբակալված, հարցաքննված մարդկանցից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել.

«Մենք հիմա եկել ենք այդ երկու միլիոն լսարանի առջեւ արված քարոզչությունը  այս փոքրաթիվ մարդկանցով, այս փոքր դինամիկայով հակադարձում ենք, բայց դա իրավաչափ չէ: Պետությունը, որպես կազմակերպված հանցավոր խմբավորում, իր աշխատանքները կազմակերպում է լավագույն կերպով»:

 

Իսկ Լեւոն Բարսեղյանը ոստիկանների համար բաց դաս անցկացրեց. «Այսօր ոստիկանները այս դասից փախնել չեն կարող եւ պիտի կանգնեն եւ մինչեւ վերջ լսեն ինչքա՜ն էլ դժգոհ լինեն, ինչքա՜ն էլ չուզենան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31