Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է ՃՏՊ-ի հետևանքով Դեբեդ գետն ընկած երիտասարդի դին

Հունիս 02,2014 10:56

Հունիսի 1-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի սկզբնամասում՝ Դեբեդ գետում, դի է նկատվել, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մայիսի 15-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Դեբեդ գետն ընկած 1989 թ. ծնված Ա. Թ.-ի դին:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածները հայտնվել էին գետում:
Դեբեդ գետի երկայնքով սկսվել էին գետում հայտնված ուղևորների՝ 1989 թ. ծնված Ա. Թ.-ի և 1983 թ. ծնված Ա. Բ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Հրշեջ-փրկարարները Սանահինի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ գետում, հայտնաբերել էին Ա. Բ.-ի դին:

ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30