Լրահոս
Օրվա լրահոսը

Հ1-ի մարզական մեկնաբանները՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած քննադատության մասին

Հուլիս 11,2014 23:57 Share

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Հ1-ի մարզական մեկնաբանների աշխատանքը ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղիղ եթերում՝ արտահայտելով այն միտքը, թե նրանց պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին:

Aravot.am-ը փորձեց իմանալ Հանրային Հեռուստաընկերության մարզական մեկնաբանների կարծիքը ՀՖՖ նախագահի՝ իրենց աշխատանքին տված գնահատականի մասին:

karen

Կարեն Գիլոյան. «Չեմ լսել ու չգիտեմ, թե նա ինչ է ասել, քանի որ շատ զբաղված եմ իմ աշխատանքով: Մեկնաբանություն չունեմ»:

Slava

Սլավա Սարգսյանն ասաց, թե նոր է մտել տուն ու քիչ հետո կնայի տեսագրությունը: Նրա խոսքերով՝ իրենց ղեկավարությունը պետք է որ վաղը պաշտոնական պատասխան հրապարակի: Այնուամենայնիվ, պայմանավորվեցինք տեսագրությունը դիտելուց հետո զրուցել: Բայց դրանից հետո նա անհասանելի էր:

menua

Մենուա Մեհրաբյան. «Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերը մեկնաբանելու իրավունք չունեմ: Ասեմ միայն, որ ես իմ աշխատանքն եմ անում՝ սիրով, նվիրվածությամբ եւ հաճույքով»:

RobertGasparjan

Ռոբերտ Գասպարյան. «Ես պարոն Ռուբեն Հայրապետյանին չեմ պատասխանի: Իսկ այ, լրագրողին, որը նրա հետ հարցազրույց է վարել, ասելիք ունեմ: Հավանաբար, վաղը»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Մենւա Մեհրաբյանը բրազիլացիներին գերմանացիներից բաց թողած առաջին գօլից հետո խորհուրդ էր տալիս ինչպես պաշտպանվել,սակայն բրազիլացիները անսացին նրա խորհուրդին և բաց թողեցին ևս 6 գոլ:Կամ,Գալին հորդորում էր ում դաշտից հանել և ում մտցնել:Նորից չլսեցին նրան և պատժվեցին:Նա ոչ թե մեկնաբան պետք է լինի,այլ մարզիչների արտահաստիքային խորհուրդատու:Իսկ,որ նրա շատախոսության պատճառով ռուսական ալիքով ենք ֆուտբոլ նայում,նա պետք է դրա մասին մտածի:Եվ մյուս հաղորդավարները նույնպես..Ռուբեն Հայրապետյանը ճիշտ է:

  2. Ռուբեն says:

    Հազվագյուտ դեպքերից մեկն է, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ֆուտբոլի հետ կապված օբյեկտիվ բան է ասել:
    Մարզական մեկնաբանները, իհարկե, վիրավորված կլինեն այդ խոսքից, բայց առարկելու դեպքում խեղճերը աշխատանքից կզրկվեն (իսկ այ, լրագրողին, որը հարցազրույց է վերցրել, ասելիք կունենան` դրա համար նրանց համարձակությունը կհերիքի):

  3. Hmayak says:

    Ես չեմ հասկանում , թե հանրայինը ինչ սկզբունքով է ընտրել մեկնաբաններին : Քալանթարյանը , Մելիքբեկյանը , Չախոյանը , Բաղդասարյանը անգործության են մաատնված , իսկ մենք ստիպված ենք ռուսական մեկնաբանությամբ նայել խաղը : Ոչինչ , դիմացեք , ընդամենը երկու խաղ :

  4. Արմեն says:

    Լավ կլիներ Հ1 մեկնաբաններն էլ ռուսական ալիքներուվ ֆուտբոլ դիտեին, գոնեի կսովորեին թե ինչի մասին է պետք խոսել խաղը մեկնաբանելիս։ Մրցավարներին դատել են սովորեցնում, խախացողներին խաղալ, մարզիչներին տակտիկա ու փոփոխություններ,մնումա բժիշկներին էլ բուժել սովորեցնեն ու վերջ, շատ բազմակողմանի զարգացած տղաներ են։

Պատասխանել