Օգոստոսի 4-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ազգային ժողովի խմբակցությունների հանդիպման ընթացքում խմբակցությունները որոշում կայացրեցին, որ խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ մեկնեն շփման գիծ եւ հանդիպումներ ունենան զինվորների եւ հրամանատար կազմի հետ: Սակայն, օգոստոսի 7-ին, Ազգային ժողովի ղեկավարությունը հայտարարեց, որ փոփոխություն է տեղի ունեցել. վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելելու է շփման գիծ եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրում են միանալ այդ այցին:
Aravot.am-ը այս առնչությամբ զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:
«Սա կառավարության պատվիրակություն չէ, սա Ազգային ժողովն է նախաձեռնել, եւ եթե վարչապետը ցանկություն ունի, որ միասին գնանք, թո՛ղ գա»,- հայտարարեց նա:
Հարցին, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակում, հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» փոխի իր դիրքորոշումը` ներքաղաքական զարգացումների շեշտադրումների առումով, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, եւ հիմա էլ կրկնում եմ «Ժառանգության» անունից` մենք գտնում ենք, որ պետության այս վիճակը` կեղծված ընտրություններով ձեւավորված իշխանության վարած ներքին եւ արտաքին սխալ քաղաքականության արդյունք է, եւ պետք է ամեն ինչ անել` Հայաստանում համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար, որը ստեղծված իրավիճակի միակ ճիշտ լուծումն է»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք` ՀԱԿ-ն արդեն մերժել է այդ առաջարկությունը, հայտարարելով, որ Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպը ուղղված է Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ճիշտ է
Այլևս պետք չեն ձեր սին փորձերը,
Հիմա ֆաշիզմն է մարդկության ձեռը,
Վաղուց եք կորցրել ձեր վերջին շանսը,
Քաղաքական չէ հայիզմի ֆարսը: