Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժքույրերը՝ առողջապահության նախարարին

Օգոստոս 11,2014 14:56

Հուլիսի 30-ին տեղեկացանք, որ պոլիկլինիկաների տեղամասային բուժքույրերի աշխատավարձը անցյալ տարվա գազի վարձավճարի բարձրացմամբ պայմանավորված՝ բարձրանալու է ընդամենը 10 տոկոսով՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տված 40 տոկոսի խոստման փոխարեն: Գրանցված մեկ բնակչի հաշվով այդ բարձրացումը կազմեց 37 դրամ՝ նախկին 33-ի փոխարեն:

Մի քանի ամիս առաջ բնակչության թիվը հաշվարկների արդյունքում նվազեց, ինչի հետեւանքով պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը շուրջ 5000 դրամով իջան՝ կազմելով 35 հազար դրամ: Նոր հաշվարկների համաձայն՝ բուժքույրերը հիմնականում կստանան 36 հազար դրամ: Այսինքն՝ մեր աշխատավարձն ավելացավ ընդամենը 1000 դրամով: Կտրուկ բարձրացում ասելով երեւի կառավարությունը հենց սա էլ նկատի ուներ: Աշխատավարձի այս չափը սահմանելիս կառավարության պատասխանատուները հաշվի չեն առել, որ անցյալ տարվա գազի թանկացումից հետո այս տարվա օգոստոսի մեկից բարձրացավ նաեւ էլեկտրաէներգիայի գինը եւ դրանով պայմանավորված էլ՝ մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Հարց է առաջանում՝ 36 հազար դրամ աշխատավարձ ստացող բուժաշխատողն ինչպե՞ս կարող է կոմունալ վճարումներ կատարել, սնունդ գնել, տրանսպորտից ու այլ ծառայություններից օգտվել, էլ չենք խոսում հագուստի, կոշիկի եւ այլնի մասին: 36 հազար դրամ աշխատավարձը մեր երկրում սահմանված նվազագույն աշխատավարձից էլ ցածր է 14 հազար դրամով: Եթե կառավարությունն այսպես է փորձում լուծել բնակչության առողջության համար պատասխանատու մարդկանց աշխատավարձի հարցը, ապա մնում է շնորհակալություն հայտնել հայրենի կառավարությանը «մեծահոգության» համար եւ ճամպրուկները հավաքել:

Մի խումբ բուժաշխատողներ

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031