Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրում տեղի ունեցած մարզամշակութային միջոցառման մասին

Օգոստոս 19,2014 11:07

Ամբողջ ամռան ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: «Երևանյան ամառ 2014»-ի մարզամշակութային ծրագրի շրջանակում Արաբկիրի գլխավոր՝ «Ողջույն Արաբկիրից» միջոցառումն անցկացվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում:

002-(1) 006

Համերգային ծրագրում երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել արաբկիրցի շնորհալիները, ինչպես նաև հայտնի ու սիրված երգիչներ:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մարզական առաջնություններ: Բակային ճամբարներին մասնակցած և մրցապայքարում լավագույնը ճանաչված երեխաները իրենց ուժերն են չափել նաև շախմատային տախտակների առջև: Զբոսյագում նաև նկարների յուրահատուկ ցուցադրություն է կազմակերպվել, որին ներկայացված բոլոր աշխատանքները արաբկիրցի ճամբարականներինն են եղել: Երեխաների և ծնողների հետ միջոցառմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի մարզամշակութային միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը՝ նոր ուժերով երեխաներին ճանապարհելով դեպի նոր ուսումնական տարի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031