Լրահոս
Օրվա լրահոսը

Լսելու արվեստը

Սեպտեմբեր 25,2014 10:10

Մեր մշտական հեղինակ Շուշան Ղազարյանի հերթական նյութը, որը նվիրված էր ամիսներ առաջ Պրահայում տեղի ունեցած ՀՀ նախագահի եւ այնտեղ ապրող հայերի հանդիպմանը, անսպասելիորեն (եւ, իհարկե, ինձ համար հաճելիորեն) արժանացավ մեծ ուշադրության: Չնայած ես, ճիշտն ասած, այդ նյութի մեջ որեւէ սենսացիոն բացահայտում չգտա: Համենայնդեպս, ակնհայտ է, որ հոդվածը տպագրության արժանի է:

Սերժ Սարգսյանի ինչ-որ մտքերի հետ ես համաձայն եմ: Օրինակ՝ որ բնական չէ բողոքել արտագաղթից, երբ ինքդ արտագաղթել ես: Ինչպես տարօրինակ է, իմ կարծիքով, սրտնեղել ալկոհոլիզմից, եթե ինքդ չարաշահում ես ոգելից խմիչքները: Կամ՝ պայքարել վայրի բնությունը ոչնչացնելու դեմ եւ կրել հագուստ կոկորդիլոսի կաշվից: (Գիտեմ, որ այս տողերի համար արտագաղթածները ինձ «կքարկոծեն», եւ նրանց այդ կարծիքները նույնպես հաճույքով կհրապարակեմ):

Նախագահի որոշ մտքերի հետ ես համաձայն չեմ: Ես համոզված եմ, որ ցանկացած պետություն, նույնիսկ շատ փոքր, պետք է պայքարի մենաշնորհների դեմ, այդ թվում՝ շաքարի ներկրման ոլորտում: Ոչ բնական մենաշնորհները հակասում են շուկայական հարաբերությունների էությանը եւ արգելակում են տնտեսության զարգացումը: Մաքսային միությանը մեր անդամակցությանը ես նույնպես համաձայն չեմ, ինչի մասին բազմիցս գրել եմ:

Ինչպես եւ Շուշանի նյութը կարդացած հազարավոր մարդիկ, ես ունեմ իմ տեսակետը: Իմ խառնվածքին համապատասխան՝ այն արտահայտում եմ հանդարտ, առանց ավելորդ էմոցիաների: Բայց էմոցիոնալ արձագանքները նույնպես հրապարակման են արժանի: Եթե կան մարդիկ, որոնք այդ հրապարակման մեջ բացառապես «քլնգելու» առիթ են տեսնում, այդ «քլնգոցը» (եթե, իհարկե, հայհոյանքներ չի պարունակում) դարձյալ պիտի հասարակության սեփականությունը դառնա:

Ազատությունն ավելի կարեւոր է, քան այս կամ այն կողմի ճիշտ կամ սխալ լինելը: Ամենադժվար բանը ոչ թե որեւէ միտք արտահայտելն է, այլ ուրիշի միտքը հանգիստ, սառնասիրտ, անվրդով լսելը՝ նույնիսկ այն դեպքում, եթե այն քեզ դուր չի գալիս: Այդ «արվեստը» մենք բոլորս՝ սկսած երկրի առաջին դեմքից, պետք է ամեն օր սովորենք եւ կատարելագործենք:
Մեկ այլ օրինակ բերեմ: Ինչպես էլ ես վերաբերվեմ ՀՀ երկրորդ նախագահին, ինձ առանձնապես դուր չի գալիս, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով Միացյալ Նահանգներում հայտնված նախկին պաշտոնյան «այնտեղից» Քոչարյանի մասին բացահայտումներ է անում: Դրանք ավելի մեծ կշիռ կունենային, եթե արվեին ոչ այդ հսկայական տարածությունից: Բայց հիշյալ բացահայտումները նույնպես հրապարակվում են մեր թերթում:

Եթե ես «Առավոտում» հրապարակեի միայն այն, ինչ ինձ դուր է գալիս, ապա կանդրադառնայի միայն 18-19-րդ դարերի դասական երաժշտությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    “բնական չէ բողոքել արտագաղթից, երբ ինքդ արտագաղթել ես:” Ուղղում. նրանցից ոչ ոք չէր բողոքում արտագաղթից. Իսկ դուք պարզապես մարդկանց հոգու հետ եք խաղում, պարոն Աբրահամյան 🙂

  2. goroskop75 says:

    Հավանաբար Պրահա արտագաղթած հայերը, ճիշտ թե սխալ, համարում են, որ ստիպված են արտագաղթել, այսինքն՝ բողոքում են ոչ թե արտագաղթից, թե դրա դրդապատճառներից:

  3. Արսեն says:

    Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ անձնապես շնորհավորում եմ Արամ Աբրահամյանին…)))… Բարով վայելեք..)))..
    Հետաքրքիր կլիներ իմանալ՝ սա «նախագահի» այն «մտքերից» է որոնց հետ համաձայն եք, թե այն «մտքերից» է, որոնց հետ համաձայն չեք?..)))… (կռուտիտը՝ օրինակ՝ «քանի որ, ինձ անհայտ է՝՝ դա «նախագահի» որոշումն է թե չէ , ապա ես «նախագահի» որոշման մասին կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող…)))… «այո», թե՝ «ոչ»),(կամ՝ եթե ձեր համար ավելի հաճելի կլինի…)))).. խնդրում եմ չխուսանավել եւ պատասխանել` այո կամ ոչ»:..)))…)։
    Եթե համաձայն չեք, խնդրում եմ նշել այն «սահմանադրական» եղանակները, որոնցով հնարավոր է հասնել որոշման վերացմանը։ (Ուշադրություն! Հեղափոխության կոչեր չանել՝ մի մոռացեք, որ դուք դեմ եք «ամեն տեսակի հեղափոխությանը..))).. )
    Արեցիք?..))).. Հիանալի է..)))..
    Հիմա ինքներդ գնահատեք ձեր առաջարկի իրականացման հնարավորությունը… և պատասխանեք հարցին. «Այդքանից հետո, ինչու եք դեռ Հայաստանում թերթի խմբագիր?» … Երբ եք «արտագաղթելու»?..))).. Ւնքնաթիռի տոմսը արդեն պատվիրել եք?..)))…

    • Վալոդ says:

      Հարգելի Արսեն, միշտ հետաքրքրությամբ եմ կարդում քո ուղերձները, բայց այս ամգամ պիտի չհամաձայնվեմ: Թեև Արամի արտահայտած շատ մտքեր համարում եմ վիճահարույց, երբեմն էլ տարօրինակ, բայց կարծում եմ՝ նա միայն գովեստի ու հարգանքի է արժանի, որ ոչ միայն չի արտագաղթում տեսնելով այդ ամենը, այլև աշխատանքով է ապահովում բազմաթիվ մարդկանց, այդպիսով օրինակ ծառայելով բոլորիս:

      • Արսեն says:

        Հիանում եմ, գովում և հարգում եմ, և խնդրում եմ իմ առաջադրած հարցերին պատասխանել..))..

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Հարգելի Արսեն, Ձեր էմոցիոնալ գրառումներից ես դժվարանում եմ առանձնացնել բուն հարցերը: Խնդրում եմ դրանք հակիրճ ձեւակերպել:

        • Արսեն says:

          Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ անձնապես շնորհավորում եմ Արամ Աբրահամյանին (ժպիտ) Բարով վայելեք(ժպիտ)։
          Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ՍԱ «ՆԱԽԱԳԱՀԻ» ԱՅՆ ՄՏՔԵՐՑ Է, ՈՐՈՆՑ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ԹԵ ԱՅՆ «ՄՏՔԵՐԻՑ» Է, ՈՐՈՆՑ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ? (կռուտիտը՝ որպես պատասխան՝ չի ընդունվում, օրինակ՝ «քանի որ, ինձ անհայտ է՝՝ դա «նախագահի» որոշումն է թե չէ , ապա ես «նախագահի» որոշման մասին կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող(ժպիտ) «այո», թե՝ «ոչ»),(կամ՝ եթե ձեր համար ավելի հաճելի կլինի(ժպիտ) խնդրում եմ չխուսանավել եւ պատասխանել` այո կամ ոչ»:
          ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՆՇԵԼ ԱՅՆ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԵՂԱՆԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ։ (Ուշադրություն! Հեղափոխության կոչեր չանել՝ մի մոռացեք, որ դուք դեմ եք «ամեն տեսակի հեղափոխությանը(ժպիտ)
          Արեցիք?(ժպիտ) Հիանալի է (ժպիտ)
          Հիմա, ՒՆՔՆԵՐԴ ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԱՌԱՋԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, և պատասխանեք հարցին. ԱՅԴՔԱՆԻՑ ՀԵՏՈ, ՒՆՉՈՒ ԵՔ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՒՐ?
          ԵՐԲ ԵՔ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ?
          ԻՆՔՆԱԹԻՌԻ ՏՈՄՍԸ ԱՐԴԵՆ ՊԱՏՎԻՐԵԼ Եք? (ժպիտ)

          Ծանոթագրություն 1. Պատասխանելու ենթակա հարցերը գրված են մեծատառերով։ 2. Հարակից տեքստը նույնքան անհրաժեշտ է՝ որքան տրված հարցերը։

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            1/ Սուրիկ Խաչատրյանին նշենակելը միտք չի, դա որոշում է, որն, անշուշտ, ընդունել է նախագահ Սարգրսյանը, այն խիստ դատապարտելի է, 2/ ինչպես վերացնել այդ որոշումը, ես չգիտեմ, 3/ չգիտեմ, որ առաջարկի մասին է խոսքը 4/ ես աշխատում եմ Առավոտում եւ այլ տեղերում, որովհետեւ մասնագիտական բավարարվածություն եմ ստանում իմ աշխատանիքից եւ դրանով իմ ընտանիքն եմ պահում, 5/ երբեք չեմ արտագաղթելու, 6/ ինքնթիռի տոմս չեմ պատվիրել: Գիտեմ, որ հարցերի նոր խմբաքանակ եք ուղարկելու, որին սակայն կկարողանամ պատասխանել միայն կիրակի գիշերը:

          • Արսեն says:

            Ոչ մի հարց չունեմ։ Ընդհամենը կուզենայի ավելացնել, որ նմանօրիանակ «հերոս» մեկ էլ տեսել եմ՝ «լեգենդար հեղափոխական» КАМО-ի (Սիմոն Տեր-Պետրոսյան) մասին ֆիլմում։ Երբ-որ գերմանացի բժիշկը շիկացած երկաթով վառում էր նրա մեջքը, և նայում էր բիբերը լայնանում են թե ոչ։
            КАМО-ի բիբերը լայնացան, բայց բժիշկը այնքան ազդվեց տեսածից, որ ասեց՝ չեն լայնանում…
            Իսկ ձեր բիբերը, ոնց որ տեսնում եմ, սկի չեն էլ լայնանում..)))…
            Հա, մեկ էլ КАМО-ն, երբ որ գժի թղթով Մետեխի բանտից դուր եկավ, գոնե չէր ասում «ես նստած էի Մետեխի բանտում, և այլ տեղերում որովհետեւ մասնագիտական բավարարվածություն եմ ստանում իմ հեղափոխական գործունեությունից եւ դրանով իմ ընտանիքն եմ պահում», «բանտից երբեք դուրս չեմ գալու»…))))…

  4. Լավատես says:

    Եթե ինքնաթիռի ուղեւորի հետ պայմանագրում գրված լիներ. ՝՝ինքնաթիռի հրամանատարի ընտրությունը անցկացվում է ուղեւորների ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ՝՝, ի՞նչ կանեինք, որ մասնագետ օդաչու ընտրվեր կամ քանի՞ հոգի կնստեր այդ ինքնաթիռը: Իսկ ավելի լավ չէր լինի մասնագետ օդաչուներ պատրաստող հաստատություններ բացվեին եւ մասնագետ օդաչուներ ունենայինք՝ առանց որեւէ կասկածելի եւ անարդյունավետ ընտրությունների: Մեր ոչ մասնագետ ղեկավարները մեղավոր չեն, որ անմակարդակ են պետություն կառավարելու հարցում, ինձ էլ նշանակեին, ավելի անմակարդակ կգործեի:

  5. Կարեն Սաղաթելյան says:

    Լիցկայի վերանշանակումից հետո այսպիսի փիլիսոփայություններն ավելորդ են: Խմենք Հայաստանի ողորմաթասը եվ հույսով սպսենք, որ արտագաղթած հայերը պահպանեն հայի տեսակը: Ամեն:

  6. Nane says:

    պարոն Աբրահամյան, նրանք արտագաղթից չեն դժգոհում, այլ ստեղծված այն իրավիճակից որը արտագաղթ էծնում, և իշխանությունների դրա դեմ ոչինչ չանելոց, այլ ընդհակառակը, երկիրն իրենց բոստանը սարքած ու սուրիկխաչատրյաններ նշանակող իշխանություններից, բարոյականության էս աստճանի անկումից

  7. AP says:

    Պարոն Աբրահամյան դե եթե էդ տեսակ անհարկի ու անտեղի համեմատություններ եք անում ալկահոլիկի ու արտագաղթածի վերաբերյալ,բա մի հատ բաց նամակ գրեք Սերժին,որ «նախագահ» ջան,էդ որ Ա՛րտագաղթածներին հորդորում ես եկեք ամենքդ մի տուն գնեք,մի բիզնես հիմնեք,բայց դու ու քո մերձավոր շրջապատը ձեր փողերը օֆշորներում եք պահում,ամենքդ եվրոպական քաղաքներում մի քանի անշարժ գույք ունեք,և այլն։Թե չէ Սերժի փաստաբանի դերն ես ստանձնե,որ ինչ անես։

  8. Narek says:

    Արամը կարող է խմբագրի պաշտոնից հրաժարվել, զբաղվել իր համար հաճելի գործով. դա էլ հո նախագահի պաշտոն չի: Ընթերցողները թող «մտերմիկ զրույցին» չխաբվեն ոչ մեկի, ոչ մյուսի:

  9. Զավեն says:

    Եթե Պարոն Աբրահամյանը ընդունում է Սերժ Սարգսյանի նախագահ լինելը,ապա հարց է առաջանում թե ինչու է դատապարտում լիսկայի վերանշանակումը:Լիսկան շատ լավ մարզպետ է Սարգսյանի համար\;\նա կարողանում է 80 տոկոս ձայն ապահովել ՀՀկ ին ,կարողանում է հարկեր հավաքել մարզից,որով Սարգսյանը աշխատավարձ է տալիս իր զինվորիկներին,կարողանում է զսպել բոլոր տեսակի դժգոհություն ցուցադրող երևույթները մարզում:Այսինքն լավ մարզպետը Սարգսյանի համար դա վատ մարզպետ է բնակչության համար և հակառակը:Այսինքն եթե Հայաստանում մի լավ բան լինի սովորական մարդկանց համար,դա վատ է Սարգսյանի համար:Այնպես որ պետք չէ դատապարտել նախագահին,որ նա սխալ նշանակումներ է անում:Սերժ Սարգսյանի բոլոր գործողությունները միտված են ՀՀԿ և իրեն երկար կառավարում ապահովվելու համար:

  10. Մարդ says:

    – «Ազատությունն ավելի կարեւոր է, քան այս կամ այն կողմի ճիշտ կամ սխալ լինելը: Ամենադժվար բանը ոչ թե որեւէ միտք արտահայտելն է, այլ ուրիշի միտքը հանգիստ, սառնասիրտ, անվրդով լսելը՝ նույնիսկ այն դեպքում, եթե այն քեզ դուր չի գալիս:»

    Այս դեպքում համաձայն չեմ ձեզ հետ . Եթե մեկը լսում է սխալ դատողություններ եվ ձայն չի հանում, կամ չի ցուցադրում ժեստերով իր ոչ համաձայն լինելը ապա նա ինքստինքյան համաձայնում է տվյալ մտքի հետ.

    Դա կարող է լինել օրինակ խոսողի դեմքին անհետաքրքիր հայացքով նայելը, կամ միմիկաների փոփոխությունով չհամաձայնությունն ցույց տալը , այսինքն այն ժեստիկուլացիան որը կազմում է մարդկանց կոմունիկացիայի«շփման» մասը.

    Ազատությունը իր տեղն ունի, իսկ սխալ մտքերի ճիշտ ուղղու վրա դնելը իր տեղը.

    Պարզից է պարզ է որ չպտք է հարցակվել տվյալ մոմենտին այդ մարդու վրա կտրելով նրա միտքը .

    Իսկ եթե «բլեֆի մոմենտ ա» դա արդեն ուրիշ բան. (:::::

  11. alfred says:

    Իմ կարծիքով «արտագաղթ» բառն ինքնին սխալ է,որովհետեվ ստացվում է որ մենք հայերս ինչ որ տեղից գաղթել ենք, հիմա էլ արտագաղթում ենք ,եվ երկրորդը, խնդիրն այստեղ այնքան երկիրը լքելը չէ, ինչքան լքողների մի մասի մեջ կուտակված թույնը, որը նրան ք փորձում են շաղ տալ դրսերում:

    • Մարդ says:

      Այո,շատ հայեր նեգաղթել են Սովետի ժամանակ արտասահմանից հայրենասիրությունից դրդված. Իսկ որոշ մասը ադրբեջանից 90 ականներին հայտնի պատճառներով .

  12. Մարդ says:

    – բնական չէ բողոքել արտագաղթից, երբ ինքդ արտագաղթել ես:
    Համաձայն չեմ.

    Ինչ է արտագաղթելը «պիտնո ա» կասեր մեր «հայաթի» Վալոդը. ((:::

    – Համեմատենք արտագախթի տվյալները եվ կհամոզվենք որ արտագաղթողների 90 տոկոսը էկանոմիկական պատճառներով է արտագաղթում.

    Հետեաբար, բողոքել արտագաղթից նշանակում է բողոքել կառավարության տարած էկանոմիական քաղաքականությունից ,որոնց առաջին զոհեը հենց իրենք են «արդեն արտագաղթացները».

    Ալկոհոլիկի օրինակը հեչ համաշունչ չեր արտագաղթի օրինակի հետ. (:(:(:(

  13. Arman says:

    Դուք նշում եք, որ Քոչարյանի մասին բացահայտումներն ավելի մեծ կշիռ կունենային, եթե արվեին ոչ այդ հսկայական տարածությունից: Իսկ այս հոդվածն ավելի մեծ կշիռ կունենար, եթե արվեր ժամանակին, այլ ոչ թե ութ ամիս անց: Չեք դադարում աչքի ընկնել Ձեր յուրօրինակ հատկությամբ՝ և՛ հաճույք ստանալ, և՛ կույս մնալ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930