Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության ստվերային հատվածն ամենախոշորն է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2014 10:33
stver

Երբեմն մենք ջայլամի հոգեբանությամբ մտածում ենք, թե ուրիշները ոչ մեր ընտրություններն են տեսնում, ոչ կոռուպցիայի ու ստվերի պատկերը եւ ոչ էլ այլ արատավոր երեւույթներ։ Մեզ թվում է, որ եթե Հայաստանի պայծառ կյանքի մասին մեր արտասանած ճառերից հետո օտարները եվրոպավարի ժպտում են, ուրեմն հալած յուղի տեղ են ընդունում ներկայացրածը։ Իրականում կարտահայտվեն, թե չեն արտահայտվի, սակայն շատերն են հրաշալի տեսնում ու հասկանում մեր խնդիրները, պարզապես միշտ չէ, որ նպատակահարմար են համարում դրանց ուղղակի արձագանքելը։ Այդ արձագանքը դրսեւորվում է այլ ձեւերով՝ երկրի վարկի նկատմամբ ձեւավորված կարծիքից մինչեւ գործնական անդրադարձը, օրինակ՝ ներդրումների կտրվելու ձեւով։

Որ Հայաստանում մեծ ծավալի ստվեր կա, իհարկե, չեն ժխտում նաեւ հայ պաշտոնյաները։ Ըստ «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ եթե 5 տարի առաջ Հայաստանը ստվերային տնտեսության մակարդակով 138 երկրների շարքում 110-րդ տեղում էր, ապա այժմ՝ 129-րդ։

Ստվերային տնտեսության բնութագրիչ առանձնահատկությունն աշխատուժն է, որը հաճախ ցույց չի տրվում, եւ աշխատողներն ու բյուջեն վնասներ են կրում։ Երկրորդը տնտեսական ճյուղերն են, որոնք ցույց չեն տրվում, եւ տուժում է համախառն ներքին արդյունքը։

Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայն՝ Հայաստանի տնտեսության ստվերային հատվածն ամենախոշորն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում։ Այդ արատավոր երեւույթի պատճառ են նշված կոռուպցիան, ոչ կատարյալ հարկային դաշտը եւ օրենսդրությունը, բյուրոկրատական անարդյունավետ համակարգը եւ այլն։

Համաշխարհային բանկը գնահատում է, որ Հայաստանում միջին հարկային բեռը 40 տոկոսից ավելի է։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր միջին տնտեսվարող սուբյեկտ իր հասույթի միայն 40 տոկոսը հարկերի համար է սպառում, եւ եթե գումարում ես, յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային բեռը հասնում է 80 տոկոսի։ Այսինքն, գործատուն կաշխատի 15 տոկոս շահութաբերությամբ։ Նա դիմում է բանկերի եւ փնտրում է ճանապարհ՝ բեռից ազատվելու համար, ու ստանում ստվերային եկամուտ։ Սրա դեմն առնելը դժվար է։ Կան նաեւ չարամիտները, որ կարող են օրինական շահույթ ստանալ, բայց տուրք են տալիս ստվերին։

Ստվերն այնտեղ է շատ, որտեղ կան կանխիկ գործարքներ։ Ստվերի դեմ պետք է պայքարն այնպես տանել, որ բիզնես ոլորտում ստատուս քվոն պահպանվի։ Եթե ամեն ինչ մաքուր լինի, բազմաթիվ հիմնարկներ կկործանվեն։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031