Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները իրենց խնդիրների մասին կբարձրաձայնեն Ազգային ժողովում

Մարտ 24,2015 15:32

Նախագահական նստավայրի մոտ հավաքված եւ իրենց բողոքի ցույցն այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց շարունակած նաիրիտցիներին հանդիպեցին ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, իսկ ավելի ուշ նաիրիտցիների պահանջը լսեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Nairit_Ayvazyan «Նաիրիտի» արդեն նախկին աշխատակիցները պահանջեցին իրենց 18-24 ամսվա աշխատավարձերի մարման ժամանակացույց ներկայացնել եւ ինչպես նաեւ հարց բարձրացրին «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ։

Nairit_Tevan_Pogosyan Nairit_Manukyan_Zurabyan

Վարդան Այվազյանը նաիրիտցիներին վստահեցրեց, որ «Նաիրիտի» հարցերով զբաղվող հանձնաժողովը մշտապես իր աշխատանքները կազմակերպում է եւ հանձնաժողովի հիմնական խնդիրը «Նաիրիտը» աշխատեցնելու հարցերն ուսումնասիրելն է: Նաիրիտցիները Վարդան Այվազյանից հետաքրքրվեցին, թե երբ կտան իրենց աշխատավարձերը, ինչին նա պատասխանեց, որ հարցը պետք է բարձրացնել գործադիրի մոտ, իսկ հանձնաժողովը քննարկում է միայն «Նաիրիտի» վերագործարկման հարցը։

Վարդան Այվազյանը նաիրիտցիներին առաջարկեց բարձրանալ խորհրդարան եւ բոլոր իրենց հուզող հարցերին պատասխան տան, իսկ նաիրիտցիներն էլ որոշեցին վաղը հանձնաժողովին ներկայացնել այն հիմնական կետերը, որոնք բողոքի ցույցերի առիթ են հանդիսանում՝ աշխատավարձերի մարման ժամանակացույցը, «Նաիրիտի» վերագործարկման հարցը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ հորդորեց լինել միասնական. «Ձեր խնդիրը լուծելու համար դուք պետք է լինեք ուժեղ, այս իշխանությունը վախենում է միայն ուժից, իսկ եթե դուք միասնական լինեք, իշխանությունը ձեր աշխատավարձերը կտա: Երվանդը ոչինչ չի կարող անել, վարչապետը ոչինչ չի կարող անել, եթե դուք պինդ կանգնած լինեք»:

Լեոն Զուրաբյանն էլ իր խոսքում ասաց, որ «Նաիրիտի» ողջ պատմությունը կապված է խարդախությունների, հանցագործությունների եւ գողությունների հետ: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն իր տնտեսական հանձնաժողովում քննարկել է «Նաիրիտի» հարցը եւ նշեց, որ վարչապետին նամակ են ուղղելու՝ որտեղ կրկին պահանջելու են մարել աշխատավարձերը եւ վերագործարկել գործարանը:

«Ժառանգություն» խմբակցությունից նաիրիտցիներին հանդիպեց Թեան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031