Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ

Ապրիլ 15,2015 17:59

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի:

ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: Այն մեծ դերակատարում է ունեցել եւ այսօր էլ ունի հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շատ կարեւոր է հայրենիք-սփյուռք միասնականության գիտակցումը. միայն դրա արդյունքում մեզ կհաջողվի հասնել մեր համազգային խնդիրների լուծմանը: Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության կոչերը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն չեն ճանաչում եւ դատապարտում այն, այլեւ պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք պետք է միասնաբար պայքարենք ոչ միայն Ցեղասպանությունը դատապարտելու, այլեւ թուրքական ժխտողականությունը քրեականացնելու ուղղությամբ:

Կարծում եմ, որ մեր միասնական պայքարի, ինչու չէ նաեւ Թուրքիայի նման քաղաքականության հետեւանքով տարեցտարի ավելանալու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող երկրների թիվը»:

Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930