Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշրջանի վերջին հատվածը

Մայիս 16,2015 10:06

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Ռուսաստանի պրեմյեր լիգայի եզրափակիչ երեք խաղերին:

ԲԿՄԱ-ի հետ դերբիից երկու օր առաջ Մովսիսյանը «Սպարտակում» միակ ֆուտբոլիստն է, որն ի վիճակի չէ մարզվել լրիվ ծանրաբեռնվածությամբ: «Советский спорт»-ի տեղեկություններով` Մովսիսյանը խաղադաշտ չի մտնի ոչ ԲԿՄԱ-ի, ոչ «Ուֆայի», ոչ էլ «Ամկարի» հետ հանդիպումներում: Եվ եթե ԶԼՄ-ներում տարածված  լուրը, թե «Սպարտակը» մտադիր է Մովսիսյանին տրանսֆերի հանել, ապա երկուշաբթի օրը կայացած «Թերեքի» հետ խաղը Յուրայի համար վերջինը կլինի «Սպարտակում» ունեցած կարիերայում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031