Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հունիս 09,2015 15:27 Share

Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

09_06_1

Երևանում՝

Հունիսի 10-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
09_06_2Երևանի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.70C (1984թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.90C (2001թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.60C:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել