Լրահոս
Օրվա լրահոսը

Չորրորդ անգամ բաց դռների օր Ասկերանում

Սեպտեմբեր 13,2015 14:05

ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2015թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում օգոստոսի 21-23-ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և «Բաց դռների օր» խորհրդատվություններ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած մարզի լավագույն բժիշկների 8 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ:

Բժիշկների խմբին Ասկերանում դիմավորեց «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը: Ասկերանի հիվանդանոցում կատարված բուժզննության արդյունքում, հետազոտվել և համապատասխան խորհրդատվություն է տրվել կամ բուժում է նշանակվել Ասկերանի և հարակից գյուղերի շուրջ 120 բնակչի: «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը Ասկերանի շրջանի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին երրորդ տարին իրենց շրջանում «Բաց դռների օր» կազմակերպելու, բնակչությանը բուժզզնում և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար:

Պատվիրակությունն իր հետ Ասկերան էր տարել բավական մեծ թվով դեղորայք, ներարկիչներ, բուժսարքավորումներ:

ՀՀ Շիրակի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930