Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա մեր քաղաքական դաշտը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 10,2015 10:48

Ինչո՞ւ մեզանում այդպես էլ չեն ձեւավորվում քաղաքակիրթ, առաջադեմ, հանրության շահերին ծառայող կուսակցություններ։ Ահա իշխանական կուսակցությունը, որն ընդամենը կերակրատաշտի մոտ գտնվողների ամբոխ է՝ անսկզբունք ու անդեմ, որ կուսառաջնորդի հրահանգով «սեփական մորն» էլ կծախի։

Ահա դեպի իշխանություն սրընթաց ընթացող կուսակցությունը, որը մոռացել է երբեմնի ընդդիմադիր ելույթները եւ այնպես է սերտաճել Հանրապետականի հետ, որ թվում է՝ մի մորից չեն, բայց մի հորից են։ Ահա նախկին արմատական ընդդիմությունը, որն իր լիդերի կողմից լքված, առաջնորդին եւ ուղենիշը կորցրած հոտի է նման՝ ոչ իր ապագան է պատկերացնում, ոչ անելիքները, չգիտի, թե ում հետ համագործակցի, ինչ անի, որ վերականգնի նախկին հզորությունը։ Ահա ժամանակին ՀՀ նախագահի «հաղթող» թեկնածու ունեցող, հրապարակային ակցիաներին մասնակցությամբ մեծ դիվիդենտներ շահած կուսակցությունը, որն այսօր հայտնվել է «խեցգետնի, կարապի եւ գայլաձկան» կարգավիճակում, դարձել ծաղրի առարկա ու կուսակցական պառակտման սիմվոլ։

Ահա ժամանակին բարեգործության հողի վրա հզորացած օլիգարխի կուսակցությունը, որն այնպես է կերպարանափոխվել, այնքան անճանաչելի է դարձել, ինչպես սեռը փոխած տրանսվիստիտների հետ է լինում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031