Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար հակասական ասուլիսը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 18,2015 10:46

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդես է եկել ամենամյա մեծ մամուլի ասուլիսով: Հայաստանյան հասարակության համար այդ ասուլիսում բովանդակային առումով հետաքրքրություն ներկայացնող թեման ներկայումս ռուս-թուրքական լարվածությունն է, որն, այսպես ասած, ամենամոտն է Հայաստանի «մաշկին»: Այդ տեսանկյունից երեկ գրեթե ամբողջ աշխարհում պտտվեց Պուտինի հերթական աղմկոտ հայտարարությունը այն մասին, որ ինչ-որ մեկը Թուրքիայում միգուցե ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը», բայց ճիշտ չի արել:

Ընդհանուր առմամբ և՛ այս հայտարարությունը, և՛ Պուտինի ամբողջ ասուլիսն ընդհանրապես, ըստ էության, զգալիորեն դրսևորել են ՌԴ նախագահի բավականին լարված հոգեվիճակը: Մեծ մարաթոնյան ասուլիսներում Պուտինը սովորաբար փորձում է ներկայանալ բավական ինքնավստահ, իրազեկ, իրավիճակին տիրապետող մարդու տեսքով: Մինչդեռ այս անգամ նա ներկայացել է մի մարդու տեսքով, որն ինքն իրեն նույնիսկ դժվար է տիրապետում, էլ ինչպես կարող է տիրապետել իրավիճակին: Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, ամեն ինչ առավել քան պարզ է: Նավթի գների անկման նոր ալիքը էլ ավելի ծանր խնդիրներ է բերել ՌԴ տնտեսության համար: Միաժամանակ Պուտինը մտել է տնտեսության համար ահռելի ծանրություն հանդիսացող ռազմական մրցավազքի մեջ:

Աշխարհաքաղաքականությունը ծանր բեռ է տնտեսության համար, իսկ Պուտինը թուլացող տնտեսության պարագայում մեծացնում է աշխարհաքաղաքական խնդիրների ծանրությունը: Արդյունքում ստացվում է իսկապես բարդագույն իրավիճակ, և Պուտինի հոգեվիճակը, իհարկե, դրա արտացոլումն է: Ռուս-թուրքական խնդիրները, ըստ էության, պարզապես արագացրել են այս գործընթացները և ստեղծել մի իրավիճակ, որ ըստ էության դարձել է անշրջելի: Եվ սա, իհարկե, կարող է լինել վերջին կաթիլը ՌԴ նախագահի համար: Նա գիտակցում է, որ նահանջի ճանապարհ այլևս չունի, կամուրջներն այրվում են լիովին, իսկ առաջ գնալու համար էլ պարզապես ուժ չունի: Ընդհանուր առմամբ այս դրսևորումն էր Պուտինի մարաթոնյան մեծ ասուլիսը, ինչն, իհարկե, ինքնին երկակի զգացումներ և տպավորություններ է թողնում հայաստանյան դիտահարթակից նայելիս:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031