Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող պարզ միջոցներ

Դեկտեմբեր 24,2015 11:30

Մեր օրգանիզմը ձմռան շրջանում ամենից շատն է զգում սնուցման, խնամքի, դիմադրողականության բարձրացման կարիք:

Ըստ մասնագետների՝ սննդում կծու պղպեղի չափավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Հայտնի է նաեւ դրա՝ թոքերը կուտակված լորձերից մաքրելու հատկությունը։

Հրաչուհի Գրիգորյանի եւ Սուսաննա Լաչիկյանի կազմած «365 օգտակար խորհուրդ» գրքի մեջ նշվում է, որ Ցզու-սան-լի կետը Չինաստանում հարգի է որպես «երկարակեցության կետ», իսկ Ճապոնիայում` որպես «հարյուր հիվանդությունից փրկող կետ»։ Այն գտնելու համար պետք է ձեռքի ափը դնել ծնկանը եւ միջնամատի ծայրը ցույց կտա հիշյալ կետի տեղը։ Ամեն օր 5 -10 րոպե մերսեք ձեր Ցզու-սան-լի կետը, որը ոչ միայն հնարավորություն կտա խուսափել բազմաթիվ հիվանդություններից, այլեւ կամրացնի օրգանիզմի պաշտպանական համակարգը։

Ձմռանը` օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով, օգտագործեք կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռման ջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին մսաղացով աղալ, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր, լավ խառնել։ Պահել սառնարանում։

organizm8-2

Կարող եք տարատեսակ ըմպելիքներ պատրաստել, որոնց տեւական օգտագործումը ոչ միայն դիմադրողականությունն է բարձրացնում, այլեւ մաքրում է օրգանիզմը: Վերցնել հավասար քանակությամբ գետնամորու եւ կեռասենու տերեւներ, սրոհունդ։ Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։

Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ՝ 100 -ական գրամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։ Կամ՝ վերցնել հավասար քանակությամբ գետնամորու տերեւներ, անանուխ, մասուր։ 3 ճաշի գդալ հումքին` 3 բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական 3 անգամ՝ 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ։

Հավասար քանակությամբ երիցուկ, եղեսպակ, մասուր։ Երեք ճաշի գդալ հումքին` երեք բաժակ եռման ջուր։ Թրմել թերմոսում ողջ գիշեր։ Առավոտյան քամել, ընդունել օրական երեք անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ։

Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ մեկ թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստած ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը  կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ձեզ ենթաստամոքսային գեղձի եւ լեղապարկի խնդիրներից՝ կանխելով քարերի գոյացությունը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031