Լրահոս
Օրվա լրահոսը

Երգահան Արմեն Մովսիսյանը վերադարձնում է Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած մեդալը

Փետրվար 18,2016 11:15

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայոց բանակի 24-ամյակի տոնական համերգից առաջ էլ կարծում էի, որ մեդալի արժանի չեմ… բայց տեղի տվեցի, ինչ որ է…

Հիմա, երբ նաև պարզվեց, որ չկարողացա անձամբ օգտակար լինել Հայոց բանակին դրամահավաքի հարցում, վերադարձնում եմ այդ մեդալը…

Իսկապես մեդալը չամիչ չի: Խոնարհումս հայ զինվորին: Ու ընդհանրապես, այդ պարգևատվությունը ավելորդ էր, ըստ իս»:

Հ. Գ. Նշենք, որ Լոս Անջելեսում կայացած Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգը, ոչ մի լումա չի հատկացրել Հայոց Բանակին: «Grand Party» կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը հայտարարել է, որ «համերգից որևէ հասույթ չկա և հետևաբար, ոչ մի լումա չի փոխանցվել համակարգող խորհրդին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29