Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը թույլատրել է Գասպարիին մասնակցել նիստին

Մարտ 03,2016 12:40

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 3-ին դատավոր Նելլի  Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է քննվել Վարդգես Գասպարի գործը:

Դատական նիստին ուշացումով ներկայացավ Վարդգես Գասպարիի պաշտպանը, դատարանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բացակայում Վարդգես Գասպարին, արդյոք կներկայանա՞ դատական նիստին: Տիգրան Եգորյանը դատավորին հիշեցրեց, որ ինքն էր վեց ժամով Գասպարիին հեռացրել դատական նիստերից: Նելլի Բաղդասարյանը պատասխանեց, որ դատարանը թույլ է տվել նրան մասնակցել նիստին եւ ծանուցել է նրան դատական նիստի օրվա եւ ժամի մասին:

Դատական նիստը ընդմիջվեց հինգ րոպեով, որպեսզի Տիգրան Եգորյանը փորձի ապահովել իր պաշտպանյալի ներկայությունը: Վերադառնալով՝ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Գասպարին պատշաճ ծանուցված չէ եւ հիմա այլ գործերով է զբաղված, հետեւաբար՝ չի կարող ներկայանալ դատական նիստին: Եգորյանը խնդրեց, որպեսզի ծանուցագրի մեջ նշվի, որ իր վստահորդի մոտ հարցեր չառաջանան:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031