Լրահոս
Օրվա լրահոսը

132.6 միլիոն դրամ՝ Հանրային հեռուստաընկերությանը

Մարտ 09,2016 20:33

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը» 132.6 միլիոն դրամ կհատկացվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Ըստ նախագծի, Հանրային հեռուստաընկերությանն այդ գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից: Ընդ որում, այդ 132.6 միլիոն դրամը հատկացվում է, ինչպես նախագծում է գրված, հեռուստաընկերության կանոնադրական գործունեությանն աջակցելու համար` ավելացված արժեքի հարկի վճար­­ման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով:

Կառավարություն ներկայացրած որոշման նախագծով սահմանվում է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հատկացված գումարի մասով ազատվում է 2016 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ 2017 թվականի պետական բյուջե շահութաբաժնի վճարումից: Առաջարկվում է գումարը տրամադրել նվիրաբերության պայմա­նագ­րի հիման վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031