Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. «Ռեյտինգայինն ավելի ճիշտ է». «Հայկական ժամանակ»

Մարտ 25,2016 11:09

Նոր ընտրական համակարգից, պարզվում է, որոշակի դժգոհություններ ունեն նաեւ նախկինում մեծամասնական ընտրակարգով հանրապետության տարբեր  ընտրատարածքներից ընտրված պատգամավորները:

Պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) պատասխանեց թեմային առնչվող հարցերին.

– Պարոն Մովսիսյան, նոր Ընտրական օրենսգրքով փոխվում է ընտրության ձեւը, այսինքն` այն պատգամավորները, որ մեծամասնական ընտրակարգով են ընտրվել, պետք է ընտրության գնան ցուցակով, դուք ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։

– Շատ նորմալ, շատ նորմալ։

– Տեսակետ կա, որ սա դժվարացնում է ընտրության պրոցեսը։

– Ձեզ ինչի՞ ա թվում, որ էն ժամանակ դժվար ա եղել։ Ոչ, դժվար չի եղել իմ համար,  ժողովուրդը չի՞ ընտրողը։ Ժողովուրդն է որոշել, հիմա էլ ժողովուրդը կորոշի։

– Տեսակետ կա, որ այս փոփոխությամբ, դժվարանում է այնուամենայնիվ։

– Այ մարդ, ես կողմ եմ, ոնց ուզում են թող փոխեն, ավելի լավ, թող ժողովուրդը որոշի՝ ում ա ընտրում։ Էն ժամանակ կիմանանք, էլի տենց մեծ-մեծ կխոսան, թե էլ չեն խոսա։ Ռեյտինգայինն ավելի ճիշտ է:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ՝

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031