Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան պետությունների կազմակերպության ընդհանուր քարտուղարի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

Ապրիլ 04,2016 10:31

Կայունութիւնն ու խաղաղութիւնը, ինչպէս նաեւ ազգերու միջեւ հիմնահարցերու խաղաղ լուծման ձեռքբերումը, կը գերազանցեն մեր կիսագունդը։ Ուստի, Ատրպէյճանի զինուորական գործողութիւնները յատուկ լրջութիւն կը կրեն, տրուած ըլլալով որ կը ներկայացնեն 1994 թուականին հաստատուած հրադադարի բացայայտ խախտումը, ու նոյնպէս Մինսքի Խումբի ծիրին մէջ ընթացող բանակցութիւններու սկզբունքի ընդհատումը։

Կը դատապարտենք միջազգային իրաւունքի սկզբունքներուն լուրջ խախտումը։

Միւս կողմէն, այդ յարձակումներուն ընթացքին քաղաքացիական նպատակներ վերցնելը որպէս ռազմական թիրախ, ամբողջովին կը խախտէ զինուած հակամարտութիւններու ամենատարրական օրէնքները։ Հարկ է այս գործելակերպը վանել։

Ցանկացած բռնութիւն տարածքային վեճ մը լուծելու նպատակով՝ անընդունելի է։ Ու երբ այդ վայրագութեան դէպքերը քաղաքացիական բնակչութեան մէջ մահ կը պատճառեն, բարբարոսութեան նշաններ են։

Կոչ կ՚ընենք ազերիական իշխանութիւններուն որպէսզի Մինսքի Խումբի իշխանութիւններուն հետ յետաձգուած հանդիպումները վերսկսին։

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հիմնական սկզբունքները հիմք ունին Հելսինքիի Վերջնական Արձանագրութիւնը (1975 թ.), ու զանոնք են՝

– ուժի չկիրառումը,

– տարածքային ամբողջականութիւնը, ինչպէս նաեւ

– իրաւունքներու հաւասարութիւնը եւ

– ժողովուրդներու ինքնորոշումը։

Կը պահանջենք անոնց լիարժէք յարգանքը։

 

https://www.oas.org/es/centro_noticias/comunicado_prensa.asp?sCodigo=C-038/16

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930