Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին

Մայիս 13,2016 18:41

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նիստը, որը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ընտրվել է ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի խորհրդի նոր նախագահը։

Այնուհետեւ տեղի է ունեցել քննարկում եւ ԲՀԿ ակտիվը ներկայացրել է սահմանամերձ համայնքի հրատապ խնդիրները՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ակնկալելով նշյալ խնդիրների նաեւ օրենսդրական լուծումներ։ Քննարկվել են ինչպես ներկուսակցական, այնպես էլ երկրի օրակարգում առկա բազմաթիվ խնդիրներ, սոցիալ-տնտեսական հարցեր։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, եւ Նոյեմբերյանի ԲՀԿ պատասխանատուներին հանձնարարվել է նախապատրաստվել նշյալ ընտրություններին։

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն հանդիպել են նաեւ համայնքի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերի։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031