Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի փոխարեն փորձում են պատժել նրա ենթակաների՞ն

Օգոստոս 02,2016 15:50 Share

Հուլիսի 17-ին ու հուլիսի 30-ի երեկոյան Գյումրու Թատերական հրապարակում խաղաղ հանրահավաք անցկացնող գյումրեցիներին բռնությամբ, քաշպատառ անելով ոստիկանության երկու բաժանմունքներ՝ «Մուշ» ու «Կումայրի» բերման ենթարկելու փաստով այսօր Հատուկ քննչական ծառայությունը քննիչ է ուղարկել Գյումրի:

Ինչպես մեզ տեղեկացրեցին ակտիվիստներից մի քանիսը, քննիչը հետաքրքրվում է ոստիկանության գործողությունների օրինաչափ լինելով. արդյոք նրանք բռնություն գործադրե՞լ են, թե՞ ոչ, քանի ժամ են պահել ոստիկանությունում, ի՞նչ հիմքով և այլն:

Ակտիվիստներն, իհարկե, անչափ վրդովված են տեղի բարձրաստիճան ոստիկաններից մի քանիսի պահվածքից, սակայն մեզ հետ զրույցում ենթադրում էին, որ Վլադիմիր Գասպարյանին չպատժելու համար փորձում են ամբողջ պատասխանատվությունը բարդել տեղի  ոստիկանների վրա: Թեև նրանք ևս, ըստ ակտիվիստների, արժանի են պատժվելու օրենքի խստագույն տառով:

Հունիսի 17-ին տնից քնից հանելով բերման ենթարկելու ու ոստիկանության «Կումայրի» բաժնում առավոտից իրիկուն պահելու համար ՀՔԾ-ն «Ժառանգության» ներկայացուցիչ Եղիշե Շարյանին ավելի վաղ էր լսել:

Այսօր հարցաքննել են Գյումրու մանկավարժականի դասախոս, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանին, հետաքրքրվել են, թե քանի ժամ են նրան պահել ոստիկանությունում հուլիսի 17-ին: Բերման ենթարկվածներին հերթով հրավիրում են հարցաքննության:

ՀՔԾ-ի համար, ըստ ակտիվիստների, մեծամասամբ հիմք են հանդիսացել Aravot.am-ի հրապարակումները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել