Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան.ՊՊԾ գնդի գրավումը լուրջ հարված էր իշխանություններին

Օգոստոս 08,2016 14:15

«Դարակազմիկ իրադարձություն էր, որն ազդեցություն ունեցավ ողջ հասարակության տրամադրությունների եւ մոտեցումների վրա»,- օգոստոսի 8-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա վստահություն հայտնեց, որ կատարվածի հետեւանքները հնարավոր չի լինի հաղթահարել ո՛չ 2 ամսվա ընթացքում, ո՛չ 2 տարվա ընթացքում, ո՛չ էլ 10 տարվա ընթացքում. «Մի բան պարզ է, որ ապրիլին մենք ունեինք համախմբված հասարակություն, որը պայքարում էր արտաքին սպառնալիքի դեմ, այսօր մենք չունենք այդ հասարակությունը: Հնարավոր է՝ պատերազմի վերսկսման դեպքում ամեն ինչ մի կողմ դրվի, բայց բոլոր դեպքերում կան խնդիրներ, որոնք պետք է լուծել»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ պետք է անաչառ քննություն կատարվի, որ որեւէ մեկի մոտ հարցեր չմնան: Սակայն, քաղաքագետը դրան դժվարանում է հավատալ. «Իշխանությունները ինչ-որ չափով փորձում էին դա ցույց տալ՝ վտանգելով իրենց  հեղինակությունը՝ որպես հասարակության անվտանգության երաշխավոր. ըստ էության, ուղիղ երկու շաբաթ թույլ տվեցին այս իրավիճակի շարունակությունը՝ որպես նպատակ ունենալով մեկ խնդիր, որ ոչ մեկ չզոհվի այդ գունդը գրաված զինյալներից: Դա լուրջ հարված էր իշխանություններին՝ որպես անվտանգություն ապահովող կառույց կամ գործոն: Բայց մյուս կողմից լավ է, որ այս կողմից արյուն չթափվեց, եւ այս քաղաքական թշնամանքը ավելի մեծ մակարդակի չհասցվեց:

Բայց դրան զուգահեռ եղան մի շարք գործոններ, հատկապես՝ ցուցարարների եւ լրագրողների հետ կապված գործողությունները, որոնք անթույլատրելի են, անհասկանալի են եւ անտրամաբանական, կարծում եմ՝ ոչ համաչափ այդ պահի սպառնալիքներին եւ վտանգներին: Հիմա պետք է ինչ-որ կերպ հաղթահարեն այս իրավիճակը, հակառակ պարագայում՝ իսկապես հասարակության ներսի խնդիրներն ավելի կխորանան, իսկ դա լուրջ սպառնալիք է ե՛ւ մեր միասնականության, ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական զարգացման, ե՛ւ սոցիալական, կրթական բոլոր ոլորտների համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031