Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի Ֆուտզալի տղաների առաջնության հաղթողը (տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2016 11:36

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի տղաների առաջնության եզրափակիչ փուլը։ Հաղթող ճանաչվեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, 2-րդ տեղում էր Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ), 3-րդ տեղում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմը, որը 3-րդ տեղի համար խաղում առավելության հասավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի նկատմամբ։ Նշենք, որ Ֆուտզալի առաջնության շրջանակում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ: Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Սլավոնական համալսարանում կազմակերպված պարգևատրման արարողությանը ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժնի պետ Խորեն Զարգարյանը ՀՀ ուսանողական խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի հետ հանձնեց մրցանակներ, մեդալներ, պատվոգրեր և հաղթողի գավաթը, իսկ ՀՖՖ-ի կողմից եզրափակչի մասնակից թիմերին փոխանցեց ֆուտզալի 5-ական գնդակ: 1-3-րդ տեղերը գրաված թիմերին թույլ կտրվի առանց մուտքավճարի մասնակցել 2017-ի փետրվարին անցկացվելիք ՀՀ ֆուտզալի գավաթի խաղարկությանը։

_16
Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս առաջնության ընթացքում թիմերն իսկական ֆուտզալ են խաղացել՝ դասական կանոններով. «Այս տարի ունեցել ենք նաև գավաթի խաղարկություն՝ նվիրված ՀՀ 25-ամյակին»:

Հովհաննես Գաբրիելյանը վստահեցրեց, որ հետաքրքրությունը ֆուտզալի նկատմամբ աճել է, ինչի մասին վկայում են լեփ լեցուն դահլիճները. «Թիմերից շատերն իրենց խաղը շարունակում են բարձրագույն լիգաներում: Դրա վառ օրինակն են ՀՊՏՀ-ի և ՎՊՀ-ի թիմերը»:

ՎՊՀ Մարզառազմական դաստիարակության կենտրոնի ղեկավար, ֆիզդաստիարակության դասախոս, դոցենտ, ՀՀ վաստակավոր մարզիչ Զավեն Էվոյանը փաստեց, որ այս առաջնությունում ի հայտ են գալիս լավագույններից լավագույնները ու ցանկություն հայտնեց, որ այս ավանդույթը շարունակվի. «Բոլոր թիմերն էլ լավ պատրաստված էին: Այս տղաների մեծ մասը կարող են ազատ մասնակցել ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնություններում»:

Խորեն Զարգարյանն էլ բարձր գնահատեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համագործակցությունը. «Մենք փորձում ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են ֆուտզալի մասսայականացմամբ: Ժամանակի ընթացքում կարող ենք ավելի կոնկրետ հասկանալ, թե ինչ արդյունքներ կարող ենք ունենալ»:

Նշենք, որ ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31