Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Մարտ 03,2017 20:25

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ այսօր տեղի ունեցած ԿԲ խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային հիմնադրամի կանոնները: Նա մանրամասներ է ներկայացրել ֆոնդի գործունեության պայմանների և  մեխանիզմների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաև ծրագրով նախատեսվող ենթակառուցվածքների զարգացման նախագծի մշակման և շինարարական աշխատանքների ժամկետների վերաբերյալ: Այս համատեքստում քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել և ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը:

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031