Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանը քվեարկեց բաց՝ հօգուտ Մարուքյանի (Տեսանյութ)

Մայիս 18,2017 16:52

ԱԺ-ում պատգամավորներն ընտրում էին ԱԺ նախագահ: Առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արա Բաբլոյանը ու Էդմոն Մարուքյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը քվեարկելու ընթացքում քվեախցից շրջվեց դեպի ՀՀԿ-ականներն ու հայտարարեց՝ Բաբլոյանին շատ հարգում եմ, բայց ընտրում եմ Էդմոնին:

Նա անգամ պատրաստ էր ցուցադրել իր քվեաթերթիկը: Մեր հարցին, թե ինչո՞ւ ոչ Բաբլոյանը՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Շատ հարգում եմ Արա Բաբլոյանին, բայց ինձ համար համոզիչ էին այն ելույթները, որ «Ելքն» ունեցավ:

Հարցին՝ Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր է, դրա՞ համար նրան ընտրեցիք՝ Զուրաբյանը պատասխանեց՝ իհարկե:

Հարցին՝ եթե ՀՀԿ-ական լինեիք՝ Բաբլոյանի՞ն կընտրեիք՝ նա պատասխանեց.  «Ես ՀՀԿ-ական չէի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031