Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում Հայաստան ներկրվող ավանակների գինը կավելանա առնվազն 5 տոկոսով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 06,2017 10:18

2015 թվականի հունվարին սահմանվեց 11 հազար անուն ապրանքների ցանկը, որոնք ԵԱՏՄ երկրներից Հայաստան տեղափոխելու դեպքում տեւական ժամանակ մաքսատուրք չէր գանձվելու։ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո 1700 ապրանքների գծով ներմուծման մաքսային դրույքաչափերը նվազել են, փոխարենն ավելացել են 6 հազար 300 անուն ապրանքներինը, ու եւս 700 ապրանքատեսակների դրույքաչափերի թանկացում սպասվում է առաջիկա տարիներին՝ դեղորայք, շաքարավազ, թռչնամիս, գյուղտեխնիկա, մեքենաներ, մի խոսքով՝ այն ամենը, որով պայմանավորված է մեր կյանքի որակը։ Փոխարենը՝ իջեցումներ են նախատեսվում մի շարք էկզոտիկ կամ այնպիսի ապրանքների համար, որոնց գնման նպատակահարմարությունը շարքային քաղաքացու համար առաջին հայացքից անհայտ է։ Մասնավորապես, ավանակների ներմուծման դրույքաչափը, ավանակների ներկրման համար ՀՀ-ում գործող դրույքաչափը 0 է, ԵԱՏՄ երկրներում՝ 5, եւ քանի որ այս «անունը» ներառված չէ բացառությունների ցանկում, որոնց դեպքում նոր մաքսատուրքի կիրառումը հետաձգվելու է, ստացվում է, որ առաջիկայում Հայաստան ներկրվող ավանակների գինը կավելանա առնվազն 5 տոկոսով։ Իսկ, օրինակ, կովերի ներմուծման մաքսատուրքը մնում է նույնը՝ 0։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031