Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին

Հոկտեմբեր 31,2017 11:03

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա հայկական վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին և լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանին (Roger Kasparian):

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի դպրոցների հետ գործակցության հարցեր՝ մասնավորապես Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող դպրոցների քույրացման ծրագիրը, որի առաջին քայլերն արված են և այսօր Երևանի թիվ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղի կունենա երկու դպրոցների քույրացում: Այս գործընթացը ամրագրվելու է նաև երկու դպրոցների միջև հուշագրի ստորագրմամբ:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց համայնքում դպրոց ունենալը: «Եթե համայնքում դպրոց, եկեղեցի չկա, ձուլումն անխուսափելի է, դրա համար ես խորապես համոզված եմ, որ համայնքի կենտրոնը դպրոցն է»,-ասաց նախարար Հակոբյանը: Նրա խոսքով անգնահատելի է «Դպրոցասեր»-ի ավանդը ֆրանսահայ համայնքի պահպանման գործում: Նա նշեց, նաև, որ նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Փարիզում հայկական կրթական հաստատությունների ավելացման հարցում: Նախարարը Հայկ Սարգսյանին առաջարկեց ուսուցիչների վերապատրաստման ծրագիր իրականացնել:

Ֆրանսիահայ լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանը նախարարին նվիրեց իր լուսանկարների ալբոմը, որում տեղ են գտել աշխարհահռչակ արվեստագետներ ու երաժիշտներ, ինչպիսիք են «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին, «Փինք ֆլոյդ» խմբի անդամներին և այլն:

Նախարարը իր պատրաստակամությունը հայտնեց 2018թ. աջակցել լուսանկարչի ցուցահանդեսի կազմակերպմանը Երևանում:

«Դպրոցասեր» ամենօրյա վարժարանը հիմնվել է 1879 թին, Կ.Պոլսում` հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ` Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 1896 թին փակվել է և վերաբացվել 1908 թին: Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց: 1922 թին տեղափոխվել է նախ Սալոնիկ, ապա` Մարսել: 1927 թից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում` արդիական հարմարություններ ունեցող շենքում: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ:

 1948 թից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական վարժարան: Դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով: Դպրոցը ունի երգչախումբ և ֆուտբոլային խումբ: Կրթօջախի ուսուցիչները մասնակցել են Հայաստանում կազմակերպված վերապատրաստման ծրագրերի:

 Դպրոցում ուսուցանում են շուրջ 270 աշակերտ, դասավանդում են մոտ 20-25 ուսուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031