Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը չի նախատեսում «մենաշնորհների տերերին» կանչել

Հոկտեմբեր 31,2017 11:11

«Այն ճյուղերը, որոնք մեր երկրում մենաշնորհված են, բոլոր զարգացած երկրներում հավաքագրում են բյուջե` մոտ 80 տոկոս: Դրա մեջ են վառելիքը, սպիրտը, խմիչքը, ծխախոտը, հացահատիկը: Դուք ինչի՞ չեք կանչում էս մենաշնորհի տերերին եւ բացատրում, որ ձեր շահույթն այս տարի պետք է նվազի, եւ դուք բյուջե պետք է վճարեք ավելի շատ գումար: Ոչ թե իրենք ունենան հարյուր միլիոնների շահույթներ… Եթե չեն համաձայնվում այդ խաղի կանոններին, վերացրեք այդ մենաշնորհները»,- խորհրդարանում շարունակվող 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ձեր հարցի մեջ այդ՝ «ինչո՞ւ չեք կանչումը» օրենսդրությունից է բխում, չէ՞: Ի՞նչ կանչելու մասին է խոսքը, օրենսդրորե՞ն, թե ոչ օրենսդրորեն»,- հարցին հարցով պատասխանեց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Ինչպես տվել եք մենաշնորհը, այնպես էլ կանչեք»,- արձագանքեց Սերգեյ Բագրատյանը:

Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ օրենսդրության տեսակետից որևեւէ անհամապատասխանություն չկա, ուստի, կանչելու «ինֆորմացիոն առիթն էլ» չկա: Սերգեյ Բագրատյանի հարց-դիտարկմանը`այսինքն, թղթերով ամեն ինչ նորմա՞լ է, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Եթե ոչ, ապա դա այլ հարթության թեմա է: Դուք իրավացի եք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031