Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի Քրդստանում հայերի համար գյուղեր են կառուցվում, բնակարաններ են հատկացվում (Տեսանյութ)

Հունվար 20,2018 14:21

Իրաքի ինքնավար շրջան Քրդստանում այս տարի սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, սակայն Իրաքի կառավարությունը դրանց անցկացումը մտադիր է արտոնել Իրաքի խորհրդարանական ընտրությունների անցկացումից, այսինքն՝ մայիս 15-ից հետո, ինչի հետ համաձայն չեն Քրդստանում: Պատճառը, ըստ թուրքագետ-քրդագետ Կարեն Հովհաննիսյանի, Քրդստանի անկախության գործընթացի հնարավոր փորձերը չեզոքացնելու տեսլականն է:

«Ինչպես նախորդ տարի կայացած Քրդստանի անկախության հանրաքվեի, այնպես էլ այս դեպքում տարաձայնություններ կան: Քրդստանի այսպես կոչված ընդդիմադիրները փորձում են ընտրություններ անցկացնել նշված ժամկետից հետո եւ հաճոյանալ Իրաքի իշխանությանը»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով թեմային՝ ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին մի քանի տարում բուն Իրաքի տարածքից ներգաղթ է նկատվում դեպի Քրդստանի տարածք, որը վերաբերում է նաեւ տեղի հայերին. «Չնայած այն հանգամանքին, որ Քրդստանը պատերազմական իրավիճակում, է իրաքցիների համար այն համարվում է ավելի բարենպաստ միջավայր՝ ապրելու եւ բիզնեսի համար: Այդ պատճառով էլ  Իրաքի կառավարությունն այժմ փորձում է Քրդստանի ընտրողներին հնարավորինս իր հսկողության ներքո առնել»:

Ինչ վերաբերում է Իրաքի հայերի վիճակին, Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Քրդստանում բավականին դրական են վերաբերվում նրանց. «Քրդստանի ղեկավարը հանրաքվեից առաջ խոստացավ, որ հայերենը Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը կճանաչվի, բայց խոստումը չիրականացավ: Այնուամենայնիվ, հայերին շատ լավ են վերաբերվում թե արաբները, թե քրդերը: Բացառություն են այն ուժերը, որոնք Թուրքիայի աջակցությունն են վայելում: Հայերի համար ներկայում հատուկ գյուղեր են կառուցվում, բնակարաններ են հատկացնում, որոնք հայերը վաճառելու իրավունք չունեն, բայց կարող են անհատույց կերպով տնօրինել: Խնդիրը միայն այն է, որ տեղի հայերը հայերենին չեն տիրապետում, թեեւ հայկական եկեղեցիներ են այցելում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031