Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների նոր հեռանկարը. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 07,2018 10:11

«Ամերիկայի Ձայն». Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանական հարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝վերացնելով բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները:

ԱՄՆ-ը կվերանայի Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:
Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում ՝ պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին:
Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանական հարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝ կվերացնի կրկնակի հարկման հետ կապված բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները՝ ուղղակիորեն նպաստելով ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նոր համաձայնագիրը կօգնի ամրապնդել նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը, ավելի կմոտեցնի Հայաստանը Արեւմուտքին՝ տրամադրելով Երևանին ռազմավարական ընտրության ավելի մեծ հնարավորություններ և անկախություն:
ԱՄՆ-ը կրկնակի հարկային համաձայնագրեր ունի բազմաթիվ երկրների հետ, այդ թվում՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի,Մալթայի և Սլովենիայի:

Նշենք նաև, որ Հայաստանը կրկնակի հարկային համաձայնագրեր ունի բազմաթիվ առաջադեմ երկրների, այդ թվում ` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության հետ:

Վահե Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728