Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել». Սուրեն Սարգսյան

Մայիս 28,2026 22:15 Share

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար։ Բոլորին է հայտնի ամերիկյան դիրքորոշումն այս իշխանությունների նկատմամբ, և դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակում որևէ բան չի փոխում։ Այլ հարց է, որ դա կարող է որոշակի առումով հակառակ ազդեցություն ունենալ ոչ թե Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի վերաբերմունքի տեսանկյունից, այլ նաև Թրամփի նկատմամբ բացասաբար տրամադրված շրջանակների մոտ։

Իհարկե, սոցիոլոգիական հարցումները առավել հստակ պատկեր կձևավորեն, սակայն չեմ կարծում, թե դա արդեն իսկ եղած արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող գործոն կդառնա։

Վերջիվերջո հայտնի են դեպքեր, երբ Թրամփը մեկ շաբաթ տարբերությամբ կարող է գովերգել, քննադատել, կամ սպառնալ այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայի արքայազնը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները (գովերգելուց մինչև կոշտ քննադատություն), Կանադայի վարչապետը և այլն։ Նույնը վերաբերում է իր թիմակիցներին՝ թեկուզ նույն Իլոն Մասկը, տասնյակ կոնգրեսականներ և սենատորներ, թիմի նախկին և ներկա անդամներ և այլն։

Այսինքն՝ Թրամփի պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել։

P.S. Սա իմ սիրած օրինակներից է: Սկզբում ընթրել է Թրյուդոյի հետ, հետո անվանել նահանգապետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031