Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները կզրկվեն բարձր կենսաթոշակից. «Ժողովուրդ»

Մարտ 03,2018 10:56 Share

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո:

«Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետեւաբար որեւէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել»,- պնդել է Հարությունյանը: Նկատենք, սակայն, չնայած դժգոհությանը` Հարությունյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այս նախագծին. այն ստացել է 88 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայն: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Պարոոոոոն Հարությունյան եթե կենսաթոշակը սահմանադրական իրավունք է ինչու չեն վճարում իմ բարեկամի թոշակը ,որը Հայաստանում չէ 2012-թվից..

Պատասխանել manvel

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031