Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն նոր գործընթաց է մտնում. բարեփոխումները լավ են ընթանում». Սվիտալսկի

Մարտ 15,2018 10:19

«Հայաստանն այսօր համակարգային բարեփոխումների փուլում է: Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում եւ կփորձենք գործակցել նաեւ հանրային կառավարման ոլորտի շրջանակում: Այդ նպատակով մենք մոտ 20 միլիոն եվրոյի աջակցություն ենք նախատեսում»,-Երեւանում այսօր կազմակերպված՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստում հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

«Վստահ եմ, որ հենց այս հարթակում կարող ենք փորձով փոխանակվել: Մարտահրավերները նույնն են Արեւելյան գործընկերության բոլոր երկրներ համար: Նրանք նույն վիճակում են: Հետխորհրդային շրջանում դժվար է վերափոխումներ իրականացնելը, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, խնդիրները՝ փոխվում կամ ավելանում»,-նշեց դեսպանը:

Նկատի ունենալով այն փաստը, որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, դեսպան Սվիտալսկին ընդգծեց. «ՀՀ-ն նոր գործընթաց է մտնում՝ իշխանության եւ կառավարման համակարգերում փոփոխություններ են տեղի ունենում»: Բարեփոխումները լավ են ընթանում: Դուք գիտեք՝ ի՞նչն է կարեւոր եւ առաջնահերթ, ուստի մենք միայն կարող ենք ողջունել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031