Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտը հլը տուն չի եկել». տեսանյութի հայտնի հերոս ոստիկանի հարևան

Ապրիլ 20,2018 12:55

«Աշոտը հլը տուն չի եկել»,- Երևան-Աբովյան մայրուղու վրա անցկացվող ցույցի ընթացքում «Ազատության» հետ զրույցում պատմեց հայտնի տեսանյութի հերոս՝ ոստիկան Աշոտի հարևանը:

Նրա մեքենան փչացել էր մայրուղու վրա և նա մի քանի րոպե պատասխանեց լրագրողի հարցերին: Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Աշոտից, հարևանն ասաց. «Աշոտը հլը տուն չի եկել, ոչ էլ իր տնեցիք»:

Հարցին՝ ի՞նչ ունեք փոխանցելու Աշոտին, հարևանն ասաց. «Ամբողջ երկիրն է Աշոտին ասում: Աշոտը ոստիկանության ծառայող է, ոչ մենակ շիթ բռնող, իր ընտանիքը հիմա տանը չէ, գյուղում է: Տատիկն էլ, բոլորն էլ թողել գնացել են, երևի, որ հարևանները հարցեր չտան»:

Հարցին՝ երեք օր առաջ, երբ հրապարակում Աշոտին հղում արեց, թե «Աշոտ, այ Աշոտ, արա, տատդ էլ ա ստե, եկել ես` խփե՞ս տատուդ», այդ ժամանակ տատիկը որտե՞ղ էր, հարևանը պատասխանեց, թե տատիկը գտնվել է մոտակայքում, իսկ Աշոտի հայրը՝ Օպերայում՝ քարերի վրա նստած:

Հստակեցմանը՝ ի՞նչ փոխվեց այդ միջադեպից հետո, ոստիկան Աշոտի հարևանը պատասխանեց. «Այսօր սաղ ոստիկաններն իրենց գլխներին մասկա են դնում, որ մարդիկ չճանաչեն, ժեշտերը վեր են պահում, որ չճանաչեն»:

Ըստ հարևանի՝ դժվար թե Աշոտը վերադառնա, որովհետև իրենց տունն արդեն վաճառում են:

Այս խոսակցությունից հետո ոստիկանները «դավայ» ասելով տարան Աշոտի հարևանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30