Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է արտախորհրդարանական ուժերին կազմավորել «զուգահեռ խորհրդարան»

Դեկտեմբեր 10,2018 09:37

Ընտրարշավը սկսվելուց՝ «Ազատություն» ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս եւ դրան զուգահեռ:

Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են, որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ, պետք է սկսեն քաղաքական արտադրանք տալ.

1.օրենսդրական նախաձեռնություններ,
2.ժողովրդական դիվանագիտություն,
3.իշխանությունների վերահսկողություն:

Այս ամենի առավել արդյունավետ իրականացումը տեսնում եմ Զուգահեռ Խորհրդարան կազմավորելու միջոցով, որը կդառնա համալիր եւ համակարգային կառուցողական հակակշիռ գերկենտրոնացված իշխանությանը: Այդտեղ տարբեր քաղաքական ուժեր կքննարկեն (թեեւ կարող են անգամ չքվեարկել) օրենսդրական նախաձեռնությունները, կհասցնեն դրանք անհրաժեշտ որակի եւ կփոխանցեն ընտրված խորհրդարանին: Նաեւ կխմորվեն քաղաքական օրակարգերը եւ երկրի զարգացման ռազմավարությունները, որոնց արդյունքները եւս կշրջանառվեն, այդ թվում՝ կփոխանցվեն նոր խորհրդարանին: Եվ այս ամենը, անկախ այդ արտադրանքում առկա քննադատության դոզայից՝ բարեկամաբար եւ սիրով:

Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության անդամ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31