ԱԺ-ում Սեւանա լճի հիմնախնդիրների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այսօր ես տեղեկատվություն եմ ստացել, պետք է ճշտեմ, հարյուրավոր տոննա խեցգետին է ինքնաթիռով պարբերաբար արտահանվում Գերմանիա ու դա անում է մեկ օլիգարխ ու դա ուղղակիորեն վնասում է Սեւանի էկոհամակարգը»:

Մադաթյանն էլ արձագանքեց. «Ես 5 տարեկանից, որ արդեն հասկացել եմ, զգացել եմ, Սեւանը միշտ ծաղկել է: Ես 64 թվականին եմ ծնվել, միշտ տեսել եմ: Մինչեւ հիմա մարդ չի մահացել ու շատ ուրախ եմ, որ ոչ մեկի ոչ մի բան չի եղել: Ես չեմ ասում գիտնականները պիտի չխոսեն, պիտի ուղղության տան, ուղղակի Սեւանին պետք է մոտիկանանք նորահարսի նման, ժողովուրդ ջան, Սեւանի հետ կապված խնդիրները չպիտի բարձրաձայնենք, եթե վտանգ չի սպառնում ժողովրդին: Դուք միտումնավոր չեք անում, բայց ձեր ելույթներից Սեւանից ու մեր երկրից միլիոնավոր դոլարներ են գնում: Ես վարչապետին հարց բարձրացրեցի՝ մոտ 1 մլրդ դոլար մեր երկրից մի տարվա մեջ գնում է մեր հարեւան երկիր՝ Վրաստան: Քննարկումները պետք է այնպես տարվի, որ Սեւանի ափում մեր ժողովուրդը գնան, հանգստանան: Եթե էդ 1 մլրդ-ից 30 տոկոսը գոնե մնա երկրում, գնում ենք ուրիշ երկրներից խնդրում ենք, որ վարկ տան, զենք առնենք: Մարդիկ հարկեր են մուծում, էլ չեն կարողանում իրենց բիզնեսը զարգացնեն, մի՛ ասեք՝ էդ բակտերիաներ, չգիտեմ ինչեր, ինչի՞ համար էր էդ ամեն ինչը ասում: Դուք կառավարությունում էդ հարցը բարձրացրեք՝ նեղ շրջապատի մեջ»:
Նշենք, որ Հրանտ Մադաթյանը հողատարածք ունի Սեւանի ափին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































