Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ…

Նոյեմբեր 10,2019 20:00

Այսօր՝ երկօրեայ  պաշտօնական այցով Երեւանում է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

Մինչ այցը, Ռուսաստանի Դաշնութեան արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավարը բացառիկ հարցազրոյց է ունեցել Մեդիամաքս լրատւականի հետ:

Ուշագրաւը հարցազրոյցում, հայ քաղաքական մտքի մշտապէս կիզակէտում յայտնւած Արցախի հիմնահարցի մասին Լաւրովի յղումներն են, որոնք Երեւան այցից առաջ՝ կարծես թէ հայ գործընկերներին պատգամ յղելու տպաւորութիւն են թողնում…

Ըստ Լաւրովի՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի հարցն ամենադժւարներից է…»: Այս յայտարարութիւնը ինքնին նորոյթ կամ ասենք թէ՝ պատգամ չի պարունակում: Սակայն, երբ Մեդիամաքսի զրուցավարը տւեալ հիմնահարցին զուգահեռ բարձրացնում է «Հայթուրքական յարաբերութիւնների» վերականգնման հնարաւոր գործընթացներում «Ռուսաստանի դերակատարման» մասին, ապա պարզորոշ է դառնում ուղղակի թէ անուղղակի պատգամ յղելու Լաւրովի մինչ Երեւանեան այցի դիւանագիտական կարիերան…

Միեւնոյն «Հայթուրքական յարաբերութիւնների» մասով Մեդիամաքսի հարցին, թէ՝ արդեօք հնարաւո՞ր է Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերակենդանացումը՝ առանց Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման, պրն. Լաւրովը պատասխանել է հետեւեալը.-

«… Յոյս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կը շարունակեն աշխատել այդ ուղղութեամբ: Կարծում ենք, որ նման հնարաւորութիւնը պահպանւում է: Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջացկութիւն ցուցաբերել կողմերին: Առաւել եւս, որ հայթուրքական առկայ տարաձայնութիւնների շուտափոյթ կարգաւորումը կը ծառայէր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգութեան եւ կայունութեան ամրապնդմանը»

Ահաւասիկ, կարելի է ձեւակերպել, որ ըստ Սերգէյ Լաւրովի՝ թէեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի հարցն ամենադժւարներից է, բայցեւայնպէս՝ այդ դժւարութիւնը կարելի է յաղթահարել՝ «Հայթուրքական յարաբերութիւնների կարգաւորմամբ ու վերակենդանացմամբ…»:

Սպասենք ու տեսնենք, թէ երեւանեան այցից յետոյ, արդեօք «Լաւրովեան պատգամը» կեանքի կոչւելու հեռանկար կունենա՞յ թէ՝ ոչ…:

 

Դերենիկ ՄԵԼԻՔԵԱՆ

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930