Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք 2 լաստանավ ունենալ. գնդակը գործընկերների դաշտում է». Պապիկյան

Նոյեմբեր 13,2019 18:05 Share

Այլընտրանքային ճանապարհը կարեւոր է՝ որպես այլընտրանք Լարսի անցակետին, քանի որ անցակետով եւ լաստանավով բեռնափոխադրման գներն իրար մետ են

«Ռուս գործընկերների հետ բանակցությունները եղել են եւ այս ամիս էլ շարունակվելու են: Մենք նախնական հետաքրքրվածություն ենք հայտնել, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Հիմա նման հնարավորություն կա, քանի որ Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց. «Պետք է հասկանանք՝ դրանք հնարավորինս մատչելի տարբերակով մեզ տրամադրել հնարավո՞ր է: Հիմա գնդակը գործընկերների դաշտում է, պատասխանի ենք սպասում»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հետաքրքրվել էր նշյալի մասին, շեշտեց՝ նման այլընտրանքային ճանապարհը կարեւոր է՝ որպես այլընտրանք Լարսի անցակետին, քանի որ անցակետով եւ լաստանավով բեռնափոխադրման գներն իրար մետ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Իսկ Լաստանավի նավավար չէք ուզում: ՀՀ քաղաքացի Մանվել Սարգսյանը Այժմ սովորում է այդ ուղղությամբ Դա Ես չեմ:

Պատասխանել Մանվել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930