Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ վիրավորվել են՝ սպասելով». Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2020 12:23 Share
Hakob Hakobyan

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ

– Պարոն Հակոբյան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, փաստաբանները հայտարարեցին, որ այլեւս չեն մասնակցելու «Մարտի 1» կոչվող ֆարսին։ Դուք անցնում էիք Մարտի 1-ից հետո հարուցված «Յոթի գործով»։ Ունե՞ք ասելիք։

– Վիրավորական պահ է բոլորիս համար։ Էսքան քննություն եղավ․․․ մարդիկ վիրավորվել են՝ սպասելով։ Արդեն 2․5 տարի իշխանափոխություն եղավ, ու էս իրավիճակում մի քիչ վիրավորական է։ Ընդհանուր շարժն էլ, որ երկրում պետք է փոփոխություն լիներ, բայց շատ դանդաղում է։ Դրա համար էլ էս «արդարադատություն իրականացնող» կոչեցյալներն իրենք են էս բոլոր գործողությունները կատարել, չեն ուզում, որ իրենց ունեցած-չունեցածը, կեղծիքները ջրի երես դուրս գան, դրա համար էլ ձգձգում են, մարդիկ էլ հիասթափվում են։ Ոնց որ մենք՝ «Յոթի գործով» քաղբանտարկյալներս, որ սենց ձգձգվեց, ես մտածում էի՝ պետությունը նախաձեռնություն կանի, տեսանք, որ չի ստացվում, արդեն մեր հույսերը մեր վրա դրեցինք։

– Վարչապետը, օրինակ, վեթինգի հետ կապված ասաց, որ չի լինի, քանի որ խորովածի նման կլինի․ ներսից՝ հում, դրսից՝ վառված։ Ոնց որ թե սա քաղաքական որոշման խնդիր է, չկա՞ն այդ որոշումները։

– Ինձ թվում է՝ վարչապետը երեւի ամենաշատը կուզենար, ոչ մեկիցս պակաս իրեն չեն ցավացրել 20 տարիների ընթացքում, ինքն էլ շատ-շատ է տուժել, ինքը, իր ընտանիքը, հարազատությունը, բայց հույսը կապել է էս արդարադատության, եսիմ ում, ում վրա, ուզում է իրենց փոխել տա։ Բայց դե, իրենք փոխվողը չեն։ Պետք է ստիպի, որ փոխվեն։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930