Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնավ պատկերացում չունեք Հրանտ Մաթևոսյան գագաթի իրական մեծության մասին…». Դավիթ Մաթեւոսյան

Սեպտեմբեր 17,2020 21:55

Խայտառակ պատմության վերջին մեկ տարին: Քանի որ հաշվետու եմ հանրության առջև.

ընդամենը չորս ժամից սեպտեմբերի ՏԱՍՆՈւԹՆ է: Ընդամենը չորս ժամից ՄԵԿ ՏԱՐԻՆ Է լրանում ՀՀ վարչապետի մոտ մի խորհրդակցության ու մի հանձնարարականի, որ Փաշինյանը տվեց յուր կառավարությանը: Գիտեք ինչի վերաբերյալ: Ահա, անցած այդ մեկ տարում ամեն ինչ, ամեն բան տեղի ունեցավ Հայաստանում և նրա շուրջ, ԲԱՑԻ ահա այդ հանձնարարականում շարադրված կատարողական կետերի, որ ՀՀ կառավարության պատկան մարմիններն ու Երևանի քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆ իրականացնել: Մի տարի և ՈՉԻՆՉ: Սա ազգային մշակութային և քաղաքական ողբերգություն է:

Այսօր, անցնող օրվա առավոտից մինչ այս պահը, կարող եմ ասել, ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈւ վերաբերյալ ավելի շատ բան տեղի ունեցավ, քան անցած մեկ տարում:

Փակագծեր չեմ բացի: (Առայժմ ներող եղեք): Պարզապես կասեմ` վերջապես առաջացել են անհրաժեշտ պաշտոնական և մարդկային հանգույցներ, որոնք երաշխավորում են իրականում չնչին և դյուրին այս հարցի (այդպես են բնորոշում դա իրենք) արագ և էֆեկտիվ լուծումը:

Ես հայտարարում եմ ԶՐՈՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԿԵՏ: ԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՄ. եթե 2020 թ. սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, Մաթևոսյան Կենտրոնի կառուցումը  չվերագործարկվի և Կենտրոնի բացման ժամկետները դարձյալ մնան անորոշ ու տարտամ չկամության միջակայքում,..ես իմ քայլերը գիտեմ:

Անկեղծորեն կուզեմ, որ այս հիմար ու անհեթեթ պատմությունը գոնե այսպիսի լավ ավարտ ունենա: Անկեղծորեն տրամադրված եմ իմ և պատկան անձանց ստեղծարար էներգիան նեգատիվի և չկամության հաղթահարման ոչ պակաս նեգատիվ ու մաղձոտ ուղերձների և քայլերի այլևս չվերաճի:

Ամենացավալին, փոքրիկներս, այն է, որ պատմությունն այս վկայում է. դուք ԲՆԱՎ պատկերացում չունեք հայ գրականության բարձր գագաթների իրական մեծության մասին և ԲՆԱՎ պատկերացում չունեք Հրանտ Մաթևոսյան գագաթի իրական մեծության մասին: Իսկ եթե պիտի առարկեք, թե ունեք` ասեմ` ուրեմն ձեր կողքին, ձեր թևի տակ, ձեր թիմերում առկա են մարտնչող տգետներ, որոնք  ահա այսպիսի ողորմելի իրավիճակներ են սադրում ձեզ համար: Որոշեք` որ մեկը:

Դավիթ Մաթեւոսյան

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930