Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը կհամակարգի Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները

Հոկտեմբեր 19,2020 13:21 Share

Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի, հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր։ Նրա այցից հետո պարզ դարձավ, որ Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը մեծ հեղինակություն է վայելում հանրապետության զինված ուժերում։

Արտակ Դավթյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին երկուշաբթի հանդիպել է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել