Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքանջատումներ՝ ՀՀ տարածքի տարբեր հատվածներում

Հունիս 20,2021 22:52
hosanqazrkum

Ժամը 21-ից սկսած ՀՀ տարբեր հատվածներից ահազանգեր ենք ստանում, որ հոսանքազրկումներ են եղել:

Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ այս պահին հոսանքազրկված են Վանաձորը, Գյումրին, Արթիկը, Ալավերդին, Ապարանը, Դիլիջանը, Մեծամորը եւ այլ բնակավայրեր:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» տարածած պարզաբանման համաձայն՝ «Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930