Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ասել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար հնարավորություններ կստեղծի

Հոկտեմբեր 01,2021 21:01

ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի, մասնավորապես այսպես կոչված «միջանցքի» մասին:

Պատասխանելով այս թեմայի շուրջ լրագրողներից մեկի հարցին՝ Էրդողանը նշել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար կարևոր հնարավորություններ կստեղծի:

«Այստեղ անցկացվելիք մայրուղին և երկաթուղին ամբողջ տարածաշրջանի երկրներին առևտրային և տնտեսական հնարավորություններ կտա: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,-ասել է Էրդողանը:

Նա նորից կրկնել է իր այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս կողմ է «6-յակ հարթակ» ստեղծելու իր առաջարկին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031