Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր կալանավորն արյունահոսում է

Հունիս 17,2022 20:10

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահրամ Վարդանյանին խնդրին անդրադարձանք հունիսի 15-ին: Նա պահանջում էր հանդիպում դատախազի հետ, որպեսզի իրեն լսի: Կալանավորն անցյալ տարվա դեկտեմբերից «թմրանյութի գործով» գտնվում է անազատության մեջ:

Վահրամ Վարդանյանն ունի մի շարք հիվանդություններ՝ թոքերի, շնչարգելության։ Ունի չորս մանկահասակ երեխաներ (մեծը 11 տարեկան է), կինը սոցիալական ծառայության «Փարոս» ծրագրի շահառուներից է: Կալանավորը ցանկանում է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվի, ընտրվի ստորագրություն չբացակայելու մասին, որպեսզի կարողանա լինել ընտանիքի կողքին: Նա նախկինում դատված չի եղել: Կալանավորը տաս օր է, ինչ գտնվում է հացադուլի, ջրադուլի մեջ, բայց որեւէ մեկը նրա բողոքը չի լսել, նրան չի այցելել:

Քիչ առաջ դիմեցինք ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանին: Կալանավորի քթից, բերանից արյուն է հոսում: Նավիկյանն ասաց՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահրամ Վարդանյանը հունիսի 9-ից հացադուլ է հայտարարել մինչ օրս։Նա համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։Կալանավորին այցելել է վերահսկող դատախազը»։ Փորձեցինք կապվել ԱՆ ՔԿՀ բուժօգնության սպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի հետ, հեռախոսի զանգերին պատասխան չկա: Գուցե հսկողություն իրականացնող դիտորդները քայլ անեն, կալանավորի վիճակն իրոք վատ է, նրան անհապաղ պետք է տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930