Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գասպար Տերտերյանը՝ Մ 17 աշխարհի չեմպիոն, Արարատ Վարդերեսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիս 27,2022 22:33

Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը Հռոմում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի այս տարիքային խմբի աշխարհի առաջնության եզրափակչում բացահայտ առավելությամբ 8:0 հաշվով հաղթեց  Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեւին Լո Գրասսոյին եւ նվաճեց ոսկե մեդալը:

Չեմպիոնի թիմակից Արարատ Վարդերեսյանը 71 կգ քաշային կարգում բրոնզի համար գոտեմարտեց ուկրաինացի Մաքսիմ Ռադիկի հետ ու նույնպես մեծ առավելությամբ պարտության մատնեց մրցակցին՝ 12:1, ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031