Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատիվ հեղափոխությունը եւ թշնամու կերպարը

Օգոստոս 24,2022 10:00

2007 թվականին հրապարակված իր «Կոնսերվատիվ հեղափոխությունը» գրքում Արծրուն Պեպանյանը հանդես է գալիս մի շարք առաջարկություններով, որոնք, բոլոր դեպքերում, ուշադրության են արժանի:

Ամենահեշտ բանն է, իհարկե, առանց կարդալու քննադատելը՝ առաջնորդվելով մեկնաբանությունների մեկնաբանությունների մեկնաբանությամբ: Համացանցի դարում սովորաբար այդպես է վարվում օգտատերերի մեծամասնությունը: Ընդ որում՝ ոչ միայն գրքերի, տեքստերի, այլ ցանկացած լուրի դեպքում: Գտնում են իրենց հարմար, սովորաբար տասն անգամ վերափոխված մեկնաբանությունը եւ դրա վրա կառուցում իրենց հեղինակավոր գնահատականը, որը սկզբնաղբյուրի հետ, որպես կանոն, առնչություն չունի:

Մինչդեռ արժե կարդալ սկզբնաղբյուրը, տվյալ դեպքում՝ Պեպանյանի գիրքը: Այդ տեքստի հիմնական պաթոսի հետ ես համաձայն եմ: Պետք է փոխել հասարակությունը, ոչ թե՝ իշխանություններին: Աշխատել ժողովրդի հետ՝ առաջարկելով նրան «գայթակղիչ» մոբիլիզացիոն գաղափարներ, այդ թվում՝ առասպելաբանության տեսքով:

Ինքը՝ «կոնսերվատիվ հեղափոխությունը» բավականին խայտաբղետ հոսանք է, որն առաջացել է Գերմանիայում 1920-ական թվականներին եւ հիմնականում ուղղված էր ազատականության եւ ժողովրդավարության, այսինքն՝ Վայմարյան հանրապետության հիմքերի դեմ: Այդ հոսանքը, սակայն, կապ չուներ նացիոնալ-սոցիալիզմի հետ: Հակառակը՝ 1933 թվականից հետո, երբ Հիտլերն եկավ իշխանության, կոնսերվատիվ հեղափոխության գաղափարախոսներից շատերը ազատազրկվեցին:

Բայց հայ հեղինակը, բնականաբար, առաջին հերթին նկատի ունի մեր իրականությունը: Նա առաջարկում է, որ հայաստանյան հասարակությունը շարժվի դեպի «անցյալի, որեւէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը»: Դրա վերաբերյալ նույնպես արժե մտածել. նայած թե ինչպես, ինչ գույներով է ներկայացվում հասարակությանն այդ փուլը:

Ինձ կասկածելի է թվում «հայկական ավետարանի կազմումը՝ կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների իրականացմամբ»: Կարծում եմ՝ հայ առաքելական հավատքը միանգամայն համապատասխանում է գրքում նշված նպատակներին: Հնարավոր չէ որեւէ գյուտ անել, որը կկարողանա փոխարինել 1700-ամյա հոգեւոր կյանքում գոյություն ունեցող արժեքները:

Իսկ հեղինակի մեկ այլ առաջարկ արդեն իսկ իրագործվել է. «Հանրությունն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտություն կա) եւ արտաքին թշնամու կերպարի ձեւավորումը»: Արտաքին թշնամին վաղուց արդեն կա՝ թուրքն է, եւ ներկայիս ընդդիմությունը՝ դաշնակցության ղեկավարությամբ, շարունակում է աշխատել այդ թշնամու կերպարը վառ պահելու համար: 2018 թվականից հետո բյուրեղացավ նաեւ «ներքին թշնամու» կերպարը: Դա «երկիրը երեսուն տարի թալանած» նախկիններն են: Այդ կերպարով ներկա իշխանությունը չորս տարի շարունակ «զգոն է պահում» մեր հանրությանը: Թե որքանով է ներքին եւ արտաքին թշնամու կերպարի խաղարկումը նպաստում մեր պետության եւ հասարակության առաջընթացին՝ բոլորիս հայտնի է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    հայաստանյան հասարակությունը շարժվի դեպի «անցյալի, որեւէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը»

    I suggest the following historical periods from which we could be inspired, not in particular order:

    1 – Adoption of Christianity as state religion. This had in my view a strong political component and gave the leadership of the time a tool to maneuver between increasing Persian and Roman influences. What could be today’s equivalent of a marginal, almost underground, movement or current that is embraced by Armenia? Some random and extreme options (like Christianity was at the time): the first officially libertarian state, the first fully decentralized blockchain crypto based state financial system, the firs implementation of the Buddeo-Christian religion (spicing adjusting our apostolic church doctrine with Buddhism), etc. These are just examples indicative of how radical the new steps would have to be in order to emulate the adoption of Christianity in the 4th century, I understand they may seem absurd or risible.

    2 – The establishment of the Mkhitarian congregation in Venice: This was a the first step of Armenian revival rebirth because for the first time in centuries, Armenian priests were freed from the mundane daily administrative tasks of the church (which essentially was administering the Armenian communities worldwide and played an exclusively political role). They were able to do creative work and the result was spectacular. What can be today’s equivalent intellectual breakthrough? Generally speaking, we would have to have centers of intellectual thought worldwide (or in metaverse), or why not invite as many brains as possible to Armenia (or meta-Armenia), free them from taxes and offer them whatever they need to do creative work. I’m mostly thinking about science and culture here. Another path would be education. Or to have a critical mass of Armenian researchers in many performing scientific centers throughout the world (or metaverse), for example use the land owned by the Armenian church in India to build small brainstorming or discussion centers for Indian and Armenian (or other) physicists or mathematicians. To ponder. In summary, the goal is to radically increase worldwide (or throughout the metaverse) the proportion of Armenians dealing with in-depth and difficult intellectual work which in turn will eventually elevate the level of discourse among Armenians (in order to leave behind the standard Sashik’s 50 or Robik’s 4 themes).

    Enough for today

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031