Լրահոս
Օրվա լրահոսը

Բարերար Նորայր Մարտիրոսյանի ջանքերով վերականգնվում է 4-րդ դարի Աստվածընկալ վանական համալիրը

Նոյեմբեր 02,2022 22:15

Արագածոտնի մարզը հարուստ պատմամշակութային կոթողներ ունի, որոնցից շատերը թվագրվում են հայ ժողովրդի պատմության հնագույն ժամանակներով։

Այդ կոթողներից մեկն է 4-րդ դարով թվագրվող, մարզի Հարթավան և Երնջատափ գյուղերի մոտակայքում գտնվող Աստվածընկալ չքնաղ վանական համալիրը։ Արդեն երկու տարի է՝ վանական համալիրը ամբողջությամբ վերականգնվում է բարերար,արմատներով Արագածոտնի մարզից Նորայր Մարտիրոսյանի ջանքերով։ Առաջնահերթ վերականգնվել է Սուրբ Նշան եկեղեցին։ Ամրացվել են եկեղեցու պատերը, վերականգնվել է գմբեթը։

Ամբողջական վերակառուցման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի, դրանք իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ վերահսկողությամբ։

Նորայր Մարտիրոսյանի խոսքով՝ 2020 թվականից սկսած վերակառուցումն ավարտին կհասցվի 2024-ին, ներդրված ընդհանուր գումարը կկազմի շուրջ 600 մլն ՀՀ դրամ։

Բարերարը վստահ է՝ թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները շուտով կկարողանան  վայելել պատմական հնագույն կոթողի ողջ հմայքը։

Բարերարին իր ձեռնարկած աստվածահաճո գործում հաջողություն ենք մաղթում։

Արագածոտնի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930